25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը եւ հանձնակատարը հայտարարություն են տարածել Ադրբեջանում կատարվող դեպքերի վերաբերյալ

ԵՄ բարձարգույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ադրբեջանում կատարվող վերջին իրադարձությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

“Բարձրագույն ներկայացուցիչը եւ հանձնակատարը մտահոգված են այն կապակցությամբ, որ լրագրող եւ ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Տոֆիգ Յագուբլուն եւ Հանրապետական Այլընտրանքային կուսակցության ղեկավար եւ նախագահի թեկնածու Իլգար Մամեդովը ձերբակալվել են փետրվարի 4-ին եւ փետրվարի 8-ից վերաքննիչ դատարանի որոշման համաձայն նախնական կալանքի տակ են:

Հանձնակատարը եւ բարձրագույն ներկայացուցիչը կոչ են անում Ադրբեջանին մեղադրանքների գործով շտապ, արդար, թափանցիկ եւ անկախ հետաքննություն անցկացնել, ինչպես նաեւ կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին խաչընդոտներ չստեղծել լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների համար, ովքեր ձգտում են պաշտպանել իրենց իրավունքները եւ ազատությունները:

Բարձրագույն ներկայացուցիչը եւ հանձնակատարը նաեւ առաջարկել են Ադրբեջանին շտապ վերանայել հունվարի 26-ին Բաքվում կայացած համերաշխության ցույցի մասնակիցների նկատմամբ հարուցված մեղադրանքները”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ