16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ եւ Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կայացավ ջերմ մթնոլորտում /ֆոտո/

Փետրվարի 11-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վրաստան։

Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի բանակցությունները, որոնց ընթացքում շարունակվեց մեկ ամիս առաջ Երեւանում սկսված երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման վերաբերյալ:

Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ս.թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երեւանում կայացած հանդիպմանը եւ երկու երկրների վարչապետների բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Նախարարներն անդրադարձան հայ-վրացական օրակարգային հարցերին եւ դրանց լուծման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերին։ Որպես քաղաքական երկխոսության արդյունավետ ձեւաչափ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն կարեւորեցին վերջին տարիներին ձեւավորված երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների ավանդույթի պահպանումը։

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ