14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՌԴ ԱԳՆ պաշտոնական տեսակետը` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը փետրվարի 7-ին կայացած բրիֆինգի ժամանակ պատասխանել է Հայաստանի` Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման մտադրության մասին հարցին: 

“Այս հարցը բազմիցս քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Կցանկանայի մեջբերել 2012-ի հուլիսի 13-ին արված նրանց հայտարարությունը, որում համանախագահները կրկին հաստատեցին իրենց դիրքորոշումը` կապված Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի բացման հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Մենք կրկին ստացանք կողմերի հավաստիացումն առ այն, որ նրանք զերծ կմնան քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժ  կամ սպառնալիքներ կիրառելուց եւ մտադիր են այդ հարցը դիվանագիտական ճանապարոհվ լուծել”: Այդպիսին է համանախագահների “եռյակի”` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը”,-նշել է Լուկաշեւիչը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ