18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Բակո Սահակյանը բավարար է գնահատում

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են , որ այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության այս տարվա անդրանիկ նիստը: Նախագահ Սահակյանն իր ելույթում անդրադարձել է 2015 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը երկրի վրա՝ նշելով, որ ժամանակին ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ հաջողվել է մեղմացնել այն եւ ապահովել ՀՆԱ-ի աճի բարձր […]

Պայքար «կյանքի ջրի» համար

Վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցը,  որն ընդունվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, առիթ տվեց անդրադառնալ ԼՂՀ ջրային ավազանին: Ուսումնասիրությունների համաձայն` ԼՂՀ ջրային պաշարները բավարար են ոչ միայն ներքին պահանջները բավարարելու, այլև այն «արտահանելու» համար։ Մասնագետները պնդում են, որ  մինչ օրս որոշ ենթակառուցվածքների բացակայության պատճառով առկա ջրառատ գետերը […]

ԼՂՀ առողջապահական հաստատություններն աշխատել են նաեւ հանգստյան օրերին

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ առողջապահության նախարարությունից այս հանգստյան օրերին գերատեսչությունը հանրապետության համապատասխան բժշկական հաստատությունների հետ միասին աշխատել են լիարժեք ռեժիմով: Հավաքագրված վերջին տվյալների համաձայն ներկայումս ԼՂՀ բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 112 հիվանդ, այդ թվում 48-ը մինչեւ 18 տարեկան: Հոսպիտալացված 49 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 6-ը մինչեւ 18 […]

Խորհրդակցություն՝ փոխառությունների վերադարձման և գարնանացանի աշխատանքների վերաբերյալ

Հունվարի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ԱՀ գյուղատնտեսության ևֆինանսների նախարարների, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրենի, հանրապետության շրջվարչակազմերի և միշարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հիմնադրամի նկատմամբ համայնքներիկողմից կուտակված ֆինանսական պարտավորությունների մարման գործընթացի կարգավորման և գյուղատնտեսության ոլորտում առաջիկաանելիքների հստակեցման հարցերը: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության լրատվական ծառայությունից: Կառավարության […]

10 կիլոմետր անցել է բարուրը գրկին.ցրտի ու մահվան հանդիման

Անցնող տարիների մեջ դեռևս թափառում են կարևոր ու ասելիք ունեցող հիշողությունները: Ղուկաս Ուլիխանյանը պատերազմ գնաց հավատալով իր ուժերին ու հայ ժողովրդին: Ազատամարտիկը հավատաց նաև մանկական այն աչքերին, որոնք հաղթանակ էին պարտադրում: «Մենք դիրքավորվել էինք Կիչան գյուղում ու դիմացը Սրխավենդ գյուղն էր՝ Ադրբեջանական մեծ գյուղ էր: Կիչանը ընդամենը 25-30 տուն էր: Հարևանությամբ մոտ 10-15  կիլոմետր հեռու […]

ԱՄՆ կոնգրեսականները ԼՂ հակամարտության հարցով պահանջել են Ջոն Քերիի հստակ դիրքորոշումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը և կոնգրեսական, հետախուզության հարցերով կոմիտեի անդամ Ադամ Շիֆը կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին հստակ դիրքորոշում ցուցաբերել ընդդեմ ԵԽԽՎ-ում ձախողված հակաղարաբաղյան բանաձևերի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկ ացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: Քերիին ուղղված նամակում Շիֆը հորդորել է պետքարտուղարին «բարձրագույն մակարդակներում հստակորեն ի ցույց դնել […]

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հայտնում է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ս.թ. հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության […]

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հետ կապված նոր փաստաթուղթ չի ներկայացրել․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին ու ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ որեւէ փաստաթուղթ գոյություն չունի։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ լրատվամիջոցներով տեղեկություն է շրջանառվում, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ գոյությունի ունի փաստաթուղթ, որը կոչվում է «Լավրովի առաջարկություններ», նախարարն ասել է, որ Լավրովի կամ որեւէ […]

Վաշինգտոնում քննարկվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունվարի 20-ին քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր Վաշինգտոնում հիանալի քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- գրել է Ուորլիքը:

ԼՂՀ ԱԺ խմբակցություններն համատեղ հայտարարություն են տարածել

ԼԶՀԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերի ընդգրկումը լուրջ անհանգստություն է առաջացրել Արցախի հանրային շրջանակներում եւ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մոտ: Այս մասին հայտնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի