18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԵՄ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն համարել

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ հունվարի 18-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի ժամանակ ԵՄ-ն վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է: Ինչպես նշվում է ԵՄ պաշտոնական կայքում, Եվրամիությունը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն մնալ ԵՄ համար: «Անվտանգության հարցը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև […]

Արցախում կանխվել է դիվերսիոն հետախուզական փորձ

Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց, տեղեակցնում է ԼՂՀ  ՊՆ լրատվական ծառայությունը: Բացի վերոնշյալից, հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն […]

Դիտարկում է անցկացվել

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո […]

Դիտարկում է անցկացվելու

 Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/։ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն […]

Գեներալի յուրօրինակ ակցիան

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ հունվարի 9-ին մեկնարկած եռասերունդ երկրապահական ընտանիքի աննախադեպ ակցիան հաջողությամբ իրականացվեց: Նվերներով եւ բարեմաղթանքներով երկրապահները եղան Արցախի տարածքի բոլոր բնակավայրերում, զորամասերում, հենակետերում, հիվանդանոցներում, մանկատներում, ծերանոցներում, ուղղիչ աշխատանքային գաղութներում, կալանավայրերում։ Մոտ 700 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարքավոր լինի 3 օրում լինել Արցախի անխտիր բոլոր զորամասերում […]

Ջեյմս Ուորլիքը մեկնել է Լոնդոն`ԼՂ հարցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցությունների մասնակցելու նպատակով մեկնել է Լոնդոն: Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր էջում․ «Մեկնում եմ Լոնդոն Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության  նախարարությունում (FCO) խորհրդակցություններ անցկացնելու համար»,- գրել է նա՝ նշելով  #NKpeace հեշթեգը:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն:  

Գերմանիան մեծ ուշադրություն կհատկացնի ԼՂ խնդրին

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփելը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում 2016 թվականին նախագահող Գերմանիան խոստանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ «Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք անվանում ենք «սառեցված» հակամարտություններ: Դրանց շարքում է նաև այն հակամարտությունը, […]

«Մեր հերոսական բանակի շնորհիվ կասեցվել են հակառակորդի ստոր ու սադրիչ գործողությունները»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Ամանորի և Սուրբ Ծնդդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հեղել, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ արցախցիներ, Ահա եւ եկել է պահը, երբ պետք է հրաժեշտ տանք 2015 թվականին: Ամեն անցնող տարի իր անջնջելի հետքն է թողնում պատմության մեջ եւ մեր կյանքում, ինչպես նաեւ իր հետ տանում է մեր կյանքի մի մասնիկը` […]

Աստծո աջն ուղեկից լինի ձեզ. Արցախի վարչապետի շնորհավորանքը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շուտով կհնչեն Ամանորի և Սուրբ ծննդի գալուստն ավետող զանգերը՝ հուշելով բոլորիս դիմավորել նոր տարին նոր սպասումներով, հույսերով և ծրագրերով: Տարեմուտը դարեր շարունակ եղել է ճամփաբաժան հնի ու նորի, երազանքի ու գործի միջև, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի