18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը

Նախորդ օրերի համեմատ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդը հիմնականում օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը և շարունակել վստահորեն իրականացնել […]

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կմոտեցնի խաղաղ գործընթացը. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը երկրները կմոտեցնի խաղաղ գործընթացին, գրում է РИА Новости-n: Նշվում է, որ դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Բեռնում անցկացրել են առաջին բանակցությունները մեկ տարվա ընդմիջումից հետո։ «Գլխավոր քարտուղարը կարծում է, որ գագաթնաժողովը երկու կողմերին հնարավորություն է […]

Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ 2015թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը […]

Լեռնային Ղարաբաղի հարցը պարտադիր լուծում է պահանջում․Թուրքիայի մեջլիսի նախագահ

Ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի  հիմնախնդրին, գրում է Ermenihaber.am-ը: Քահրամանը, նշելով, որ Արցախի հիմնախնդիրը բոլորի հիմնախնդիրն է, ասել է. «Մենք այն ընդունում ենք, որպես մեր սեփական խնդիրը: Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը, որպեսզի Ադրբեջանի ինքնիշխանության […]

Շփման գծում շարունակվել են զինված բախումները

Դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ լրատվական ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի հրթիռային կայանքներ […]

Ռուբիկոնն արդեն անցած է

Արձանագրենք, որ Հանրապետության նախագահի ելույթը անսպասելի չէր ու ըստ էության` երկրի ղեկավարը վերահաստատեց այն, ինչի մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ու ինչի մասին խոսվում էր վերջին տարիներին, երբ սահմանին քիչ թե շատ լարված իրավիճակ էր լինում։ Նախագահ Սարգսյանի դիպուկ ու հասցեական ելույթը բացառիկ կարևորություն ունի ոչ միայն այն իմաստով, որ դրա ժամանակը վաղուց հասունացել էր, […]

Ռազմական լուծումը Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած հանդիպմանը։ Նա նշեց, որ այս հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանն աստիճանաբար գործ է ունենալու իրավիճակին ոչ համարժեք արձագանքող Արդբեջանի հետ։ «Ադրբեջանում հասունացել են խնդիրներ ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական դերակատարման առումով: Այստեղ խիստ […]

ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման հաստատ նպատակադրում ունի. Պետդեպ

ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հաստատ նպատակադրում ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նրան խնդրել են մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում կայացած հանդիպումը: Ինչպես ընդգծել է Քիրբին, «այդ գագաթնաժողովը երկու երկրների ղեկավարներին տարվա ընթացքում առաջին անգամ հնարավորություն […]

Ադրբեջանն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Լևոն Մնացականյան

Այսպիսի գնահատական տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա խոսել է սահմանային անվտանգության ու բանակի առջեւ ծառացած մարտահրավերների մասին: ԼՂՀ պաշտպանության նախարարը նաեւ բացատրել է, թե ինչու են միջազգային փորձագետները սկսել բացառել Ադրբեջանի կողմից «բլից կրիգ»-ի կիրառումը, գրում է Artsakhpress.am-ը: –Պարոն Մնացականյան, եթե ամփոփելու լինենք 2015 թվականը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի