05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լեռնային Ղարաբաղի հարցը պարտադիր լուծում է պահանջում․Թուրքիայի մեջլիսի նախագահ

Ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի  հիմնախնդրին, գրում է Ermenihaber.am-ը:

Քահրամանը, նշելով, որ Արցախի հիմնախնդիրը բոլորի հիմնախնդիրն է, ասել է. «Մենք այն ընդունում ենք, որպես մեր սեփական խնդիրը: Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը, որպեսզի Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ կապված այդ խնդիրը լուծվի միջազգային իրավունքին համապատասխան»:

Քահրամանը նշել է, որ հարցի լուծման ուղղությամբ որոշակի ցուցադրական քայլեր են կատարվում, բայց վերջնական քայլ չի կատարվում ու նորից հետընթաց է գրանցվում:

Թուրք պաշտոնյան ավելացրել է նաև, որ այդ հարցը պարտադիր լուծում է պահանջում, և իրենք կշարունակեն աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ