07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Լևոն Մնացականյան

Այսպիսի գնահատական տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա խոսել է սահմանային անվտանգության ու բանակի առջեւ ծառացած մարտահրավերների մասին: ԼՂՀ պաշտպանության նախարարը նաեւ բացատրել է, թե ինչու են միջազգային փորձագետները սկսել բացառել Ադրբեջանի կողմից «բլից կրիգ»-ի կիրառումը, գրում է Artsakhpress.am-ը:

Պարոն Մնացականյան, եթե ամփոփելու լինենք 2015 թվականը, ինչպիսի՞ն էր այնԱրցախի բանակի համար:

-Բանակաշինության տեսանկյունից 2015 թվականն Արցախի զինված ուժերի համար կարելի է համարել արդյունավետ տարի, քանի որ դրանում տեղ գտած բոլոր գործընթացները կյանքի են կոչվել համապատասխան նախատեսված ծրագրերի և նպատակաուղղված են եղել բանակի մարտունակության աստիճանական զարգացմանը: Որպես առաջնահերթություն, տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բոլոր աստիճանի հրամանատարների և շարքային անձնակազմի մարտական  պատրաստության ու պատրաստականության բարձրացմանը, տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են նրանց մարտական ու մարտավարամասնագիտական ունակությունները, բավականին մեծ աշխատանք է իրականացվել առաջնային գծի ամրապնդման  և այն  մարտական հերթապահության պահանջներին հնարավորինս համապատասխանեցնելու  ուղղությամբ: Բացի վերոնշյալից, բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում են եղել սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման  և դրանց սպասարկման ու նպատակային շահագործելու գործընթացները, թիկունքային ապահովման խնդիրները, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումները և այլն: Կատարված այս և մյուս աշխատանքների շնորհիվ բանակը ոչ միայն կարողացել է ապահովել նախորդ տարիների ունեցած իր ձեռքբերումների շարունակականությունը, այլև լավագույնս իրականացրել է իր վրա դրված գլխավոր առաքելությունը, այն է` պաշտպանել երկրի սահմաններն ու հարազատ ժողովրդի անվտանգությունը:

-Վերջերս փորձագետներից մեկը վերջին երկու տարվա իրավիճակը բնորոշեց «դանդաղ պատերազմ»: Դուք համամի՞տ եք այդ բնորոշմանը:

-Իրականում 2014թ. օգոստոսից հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումները, որոնք բացառապես պայմանավորված են ադրբեջանական կողմի սադրիչ քայլերով, չեն տեղավորվում դեռևս 1994թ. մայիսին կողմերի միջև հրադադարի հաստատման մասին ձեռք բերված համաձայնության  տրամաբանության շրջանակում: Ակնհայտ է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլև դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները: Այսպես, եթե սկզբնական շրջանում նա իր սադրանքներն իրականացնում էր դիպուկահարների և դիվերսիոն-հետախուզական խմբերի միջոցով, ապա 2015թ.  մարտից գործողության մեջ դրեց տարբեր տրամաչափի ականանետային, իսկ ապա նաև հրթիռահրետանային և զրահատանկային միջոցներ, այդ թվում` 122 միլիմետրանոց Դ-20 տիպի հաուբից հրանոթներ, թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրետանային կայանքներ, տանկեր: Իսկ եթե ասվածին հավելենք նաև անցած տարվա նոյեմբերին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը, ապա առավել քան պարզ կդառնա, որ ադրբեջանական կողմն ընտրել է հակամարտությունը ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու, այլև իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են թուրքականարտադրության զինատեսակներ: Այդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիհետ հանդիպման ժամանակ բարձրացվո՞ւմ է:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, իմ իրավասությունների շրջանակում, ես շոշափում եմ ոչ միայն այդ, այլ նաև շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցեր ևս: Ինչ վերաբերում է նրանց արձագանքին, ապա ավելի ճիշտ կլիներ, առիթ լինելու դեպքում այդ հարցն ուղղեիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Թուրքիան նաև ՆԱՏՕի անդամ պետություն է: Ըստ Ձեզ, այս առնչությամբ ՆԱՏՕիլռությունը որքանո՞վ է համընկնում այդ կառույցի առաջադրած սկզբունքներին ուգաղափարներին:

-Այդ հարցի պատասխանը ստանալու համար ավելի ճիշտ կլիներ դիմել համապատասխան հասցեատիրոջը:

Եթե մի քանի տարի առաջ միջազգային ռազմական փորձագետները, Արցախումպատերազմ կանխատեսելով, շեշտում էին, որ Ադրբեջանն անպայման կդիմի «բլիցկրիգ»ի, ապա վերջին շրջանում նման վերլուծությամբ չեն ներկայանում: Ըստ Ձեզ, դաինչի արդյունք է, և ինչի շնորհիվ է միջազգային վերլուծաբանների տեսակետը փոխվել:

-Ես կասեի, որ «բլից-կրիգի» մասին հիմնականում ակնարկում էին նրանք, ովքեր անտեղյակ էին իրականությանը կամ իրենց դատողություններն անում էին ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ: Այնինչ, հավանական պատերազմի ընթացքի ու ելքի մասին առավել լուրջ հետևություններ կարող են անել նրանք, ովքեր հակամարտ կողմերի հնարավորությունների մասին ունեն իրական պատկերացումներ: Ինչ խոսք, երևի թե ձեր նշած վերլուծաբաններին արդեն հասու է այդ իրականությունը:

Պարոն նախարար, մի քանի տարի առաջ ներկայացվեց վերլուծություն, համաձայն որի`հակառակորդի դիպուկահարից զոհված հայ զինվորների մեծ մասը մահացու վիրավորումէր ստանում հենց գլխի շրջանում: Դա վերագրվում էր նաև զինվորի կողմիցանուշադրությանը: Այժմ իրավիճակն ինչպիսին է և այդ առնչությամբ ինչպիսիաշխատանքներ են տարվում:

Եթե առաջնային գծում տարբեր զինատեսակներից շարունակ խախտվում է հրադադարի ռեժիմը, իսկ դիպուկահարային պատերազմը կրում է բացահայտ բնույթ, բնականաբար կորուստներն անխուսափելի են: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք այդ իրողության հետ և փնտրենք արդարացուցիչ պատճառներ: Դա անընդունելի է և մենք պարտադրված ենք որոնելու և գտնելու այն բոլոր հնարավոր ուղիները, որոնք կտանեն նման դեպքերի, եթե ոչ լրիվ բացառման, ապա գոնե շոշափելի կրճատման: Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ` զինվորների մեջ դաստիարակել մարտական ու բարոյահոգեբանական պատշաճ որակներ և, երկրորդ` մարտական դիրքերի ինժեներական կահավորվածությունը դարձնել անթերի: Սրանք այն երկու կարևոր պահանջներն են, որոնց կատարման ուղղությամբ այսօր մենք ձեռնարկում ենք քայլեր:

Պարոն Մնացականյան, ցավոք, այս տարի շատ էին մարդկային կորուստները բանակում:Կա՞ վիճակագրական տվյալ այդ առնչությամբ և որքան տոկոս են կազմում խաղաղպայմաններում զոհվածները:

-Մեզ համար յուրաքանչյուր զինվորի մահ անդառնալի կորուստ է` դա լինի մարտական դիրքում, թե խաղաղ ծառայության ընթացքում: Սա իրողություն է, որը չափվում է ոչ թե վիճակագրությամբ, այլև մարդկային ճակատագրերով… Հավատացեք, անգամ մեկ զինվորի կորուստը մեր բանակի հզորությանը շոշափելի հարված է և ըստ այդմ, մենք պարտադրված ենք անելու ամեն հնարավորն ու անհնարինը,  նման արտակարգ դեպքերից խուսափելու համար:

Պարոն Մնացականյան, որո՞նք են այն հարցերը, մարտահրավերները, որոնց լուծմանուղղությամբ աշխատանքներ եք տանելու հաջորդ տարիներին:

-Ինչպես միշտ, գալիք տարում ևս մեր գործունեությունը ուղղված է լինելու բանակի հզորության բարձրացմանն ու ամրապնդմանը: Իսկ դրա համար առկա են բոլոր  նախադրյալները: Համոզված եմ, որ զինված ուժերի ողջ անձնակազմը և նրա թիկունքում կանգնած ժողովուրդն անելու են իրենցից կախված ամեն հնարավորը մեր երկրի անվտանգ ու խաղաղ կենսագործունեությունն ապահովելու համար:

Աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/34199/

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ