21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կմոտեցնի խաղաղ գործընթացը. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը երկրները կմոտեցնի խաղաղ գործընթացին, գրում է РИА Новости-n:

Նշվում է, որ դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Բեռնում անցկացրել են առաջին բանակցությունները մեկ տարվա ընդմիջումից հետո։

«Գլխավոր քարտուղարը կարծում է, որ գագաթնաժողովը երկու կողմերին հնարավորություն է ընձեռել քննարկելու հրադադարի ռեժիմի խախտումների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի կրճատմանն ուղղված գործնական քայլեր և մշակելու ուղիներ՝ խաղաղ գործընթացը մոտեցնելու համար»,- ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ։

Պան Գի Մունը նաև անդրադարձել է Շվեյցարիայում գագաթնաժողովը կազմակերպած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։ Նա Երևանին ու Բաքվին կոչ է արել սերտորեն համագործակցել Մինսկի խմբի հետ, ինչպես նաև զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր բռնության։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ