18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ

Դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /144 արկ/, 82 /117 արկ/, 120 /3 արկ/ միլիմետրանոց ականանետերից, «Մուխա» /2 արկ/, ՀՀՆ-9 /5 արկ/, ՀԱՆ-17 /55 արկ/ և ՌՊԳ-7 /6 արկ/ տիպի […]

Արցախի ԱԺ-ում ևս բյուջեի նախագիծ են քննարկել

 Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նիստին ներկա էին կառավարության անդամները` ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի մասին զեկույցով հանդես է  եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: […]

Հնարավոր չէ բանակցել և կռվել միաժամանակ

Ավելի քան երկու տասնամյակ միջազգային հանրությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների գլխավորությամբ, որ ներկայացնում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, փորձում է բանակցություններ վարել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Բանակցությունների հիմնական խոչընդոտը Ադրբեջանի կողմից կրակոցները չդադարեցնելու համառությունն է, և նրա հարձակումների սաստկացումը հակամարտության կարգավորման ամեն վճռորոշ հանդիպման նախօրեին: Նրա ապակառուցողական վարքագիծը միանգամայն անընդունելի է բոլոր նրանց […]

Անկարայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ապակառուցողական են. Լուկաշեւիչ

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանին հանձնի Լեռնային Ղարաբաղից տարածքներ: «Կողմերից մեկին պատշտպանելու փորձերը Լեռնային Ղարաբաղի հարցում ապակառուցողական են եւ ոչ մի շարունակություն չեն կարող ունենալ»,- ասել է Լուկաշեւիչը։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հերքում է

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս անգամ որևէ մեկնաբանության չարժանացնելով ադրբեջանական քարոզիչների վառ երևակայության արգասիքը, ներկայացնում է ադրբեջանցի օգտատերի՝ նշված նյութին առնչվող կարծիքն առանց փոփոխության. — Ի՞նչքան է այս սուտը հոգնեցրել: Տեսանյութում երևում […]

Ադրբեջանի «աննախանձելի» ճգնաժամը /վիդեո/

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ադրբեջանը հայտնվել է երկու կրակի արանքում: «Ադրբեջանը  դժվարանում է կարագավորել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը չի պատրաստվում ներել նման բաները: Մի կողմից էլ Ադրբեջանը խնդիր ունի Թուրքիայի հետ, որը ասում է, եթե դու ուզում ես՝ պաշտպան կանգնեմ քեզ  Ղարաբաղի հարցում, ապա, […]

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60 /33 արկ/, 82 /53 արկ/, 120 /10 արկ/ միլիմետրանոց ականանետերից,  ՀԱՆ-17 /26արկ/ և ՌՊԳ-7 /1 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Այս մասին հայտնում […]

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց: Այս մասին տեղեկացնում […]

Զոհված զինծառայողը մեկ ամսից պետք է զորացրվեր

Երեկ երեկոյան Արցախում հակառակորդի գնադկից զոհված Կարեն Գրիգորյանը մեկ ամիսց պետք է զորացրվեր: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Մասիս քաղաքի բնակիչներից մեկը, ով ճանաչում էր Գրիգորյանների ընտանիքին: Կարենի ընտանիքը Մասիսում չի բնակվում, նրա ծնողները Ղազախստանում են: Զորացրվելուց հետ, ըստ երևույթին, Կարենը նունպես պետք է մեկներ ծնողների մետ «Հարգված ընտանիք են, նորմալ, իրենց համար հանգիստ ապրող: Կարենը շատ […]

Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկանում ենքէ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի