10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զոհված զինծառայողը մեկ ամսից պետք է զորացրվեր

Երեկ երեկոյան Արցախում հակառակորդի գնադկից զոհված Կարեն Գրիգորյանը մեկ ամիսց պետք է զորացրվեր: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Մասիս քաղաքի բնակիչներից մեկը, ով ճանաչում էր Գրիգորյանների ընտանիքին:

Կարենի ընտանիքը Մասիսում չի բնակվում, նրա ծնողները Ղազախստանում են: Զորացրվելուց հետ, ըստ երևույթին, Կարենը նունպես պետք է մեկներ ծնողների մետ

«Հարգված ընտանիք են, նորմալ, իրենց համար հանգիստ ապրող: Կարենը շատ էր հարգում ծնողներին, ընկերասեր էր, բայց դե խնդրեմ…»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ազգականներն այժմ սպասում են Կարենի ծնողների Հայաստան գալուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան հակառակորդի գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել Կարեն Արմենի Գրիգորյանը: Դեպքի առիթվ ՀՀ Քննչական կոմիտեում քրգործ էր հարուցվել, իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը զինվորին պարգևատրել էր հետմահու` «Մարտական ծառայություն» մեդլաով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ