18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է ԼՂՀ արտգործնախարարությունը: Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդես կգա ելույթով ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, ինչպես նաև կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԱՄՆ կոնգրեսականների հետ։

Նախորդ գիշեր հրադադարի ռեժիմը խախտվել է 240 անգամ. ԼՂՀ ՊՆ

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային, ականանետային և  հրթիռային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային  զինատեսակներից,  ինչպես նաև 60 /140 արկ/, […]

Փոխվարչապետը «Ղարաբաղ կարպետ»-ի համար գումարներ է որոնում Գերմանիայում

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանն առաջին անգամ աշխատանքային այցով օրերս Գերմանիայում էր: Նոյեմբերի 30-ին նախ Բեռլինում հանդիպեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, ապա ուղևորվեց Քյոլն: Դեկտեմբերի 1-ից 3-ը Քյոլնի հայ համայնքի և գերմանահայ կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) հետ հանդիպման ընթացքում խոսել են Արցախին վերաբերող մի շարք թեմաների շուրջ : «Պարոն Աղաբեկյանը ցանկացավ […]

Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Էրիկ Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահականը:

Ավստրալիայի խորհրդարանում անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը

Դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Ավստրալիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության և ՀՅԴ ԱվստրալիայիՀայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ, Ավստրալիայի խորհրդարանում տեղի են ունեցելհանդիպումներ և քննարկումներ Հայոց ցեղասպանության ճանաչման և  ադրբեջանա-ղարաբաղյանհակամարտության շուրջ: Հանդիպումներին մասնակցել են հատուկ հրավիրյալի կարգավիճակ ունեցող ԼՂՀԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում ԼՂՀ Մշտականներկայացուցիչ Քայլար Միքայելյանը, Ավստրալիայի Հայ դատի Հանձնախմբի ներկայացուցիչներ: Դավիթ Իշխանյանը և Քայլար Միքայելյանը […]

Բյուջեի նախագծի քննարկումները հանձնաժողովներում շարունակվում են

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, […]

Համանախագահները Հարլեմ Դեզիրի հետ քննարկել են ԼՂ հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բելգրադում հանդիպել են Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրին եւ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Ուրախ եմ Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրին՝ քննարկելու ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցը: Մենք […]

Դիտարկում է անցկացվել

Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ  Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը […]

Շնորհավորել է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ, տեղեկացնում է ԼՂՀ աշխատակազմի, տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուղերձում ասված է. «Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք իրականացնում եք դժվարին ու պատասխանատու աշխատանք` կապված մարդու անվտանգության, […]

Ադրբեջանը, հո չի՞ կիսում իր նավթային ռեսուրները մեզ հետ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ներկայացումը ադրբեջանական հերթական պրոյեկտն է, որը վստահաբար պատվիրված է: Henaran.am-ի հետ զրույցում խոսնակը նշեց, որ զեկույցի առկայությունը չի կարող մտահոգիչ լինել, քանի որ այն քաղաքական պարտադիր փաստաթուղթ չի համարվում և չի ունենալու իրավական ընթացք: «Վատն այն է, որ ԵԽԽՎ-ն դարձել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի