10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Նախորդ գիշեր հրադադարի ռեժիմը խախտվել է 240 անգամ. ԼՂՀ ՊՆ

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային, ականանետային և  հրթիռային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը:

Դեկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային  զինատեսակներից,  ինչպես նաև 60 /140 արկ/, 82 /415 արկ/, 120 /67 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /20 արկ/ և ՌՊԳ-7 /2 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /63 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ