20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Համանախագահները Հարլեմ Դեզիրի հետ քննարկել են ԼՂ հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բելգրադում հանդիպել են Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրին եւ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Ուրախ եմ Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրին՝ քննարկելու ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցը: Մենք կաշխատենք միասին»,- նշել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարարԷդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-4-ը կլինի Բելգրադում։ Էդվարդ Նալբանդյանը ևս կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ