Ռուբիկոնն արդեն անցած է
Արձանագրենք, որ Հանրապետության նախագահի ելույթը անսպասելի չէր ու ըստ էության` երկրի ղեկավարը վերահաստատեց այն, ինչի մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ու ինչի մասին խոսվում էր վերջին տարիներին, երբ սահմանին քիչ թե շատ լարված իրավիճակ էր լինում։
Նախագահ Սարգսյանի դիպուկ ու հասցեական ելույթը բացառիկ կարևորություն ունի ոչ միայն այն իմաստով, որ դրա ժամանակը վաղուց հասունացել էր, այլ ամենակարևորը, որ դա ասվեց ժամանակագրական ճիշտ հաշվարկով, երբ ՀԱՊԿ նախագահությունը ստանձնեց Հայաստանը։
Թեկուզ փոքր, բայց ազատ, անկախ ու ինքնիշխան պետության հպարտ ու հաղթած առաջնորդի պահվածք ու ելույթ էր, որը հաստատ իր պտուղներն առաջիկայում զգացնել կտա, եթե իհարկե դեռ չի տվել։
Այսպիսով, ռուբիկոնն արդեն անցած է ու Սերժ Սարգսյանի ռազմաքաղաքական կարևոր հայտարարությունը իսկապես ֆուրոր է տեղի ունեցած ու տեղի ունեցող իրադարձությունների ողջ շղթայական տրամաբանության մեջ, քանզի լինելով իրավահավասար ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ Հայաստանի նախագահը ամենաբարձր մակարդակով հասկացրեց իր գործընկերներին, որ սա այլևս դադարում է լինել միայն Հայաստանի խնդիրը։
Տեղին է ասել, որ հայոց բանակը իր խնդիրն արժանապատվորեն ու պրոֆեսիոնալ կերպով իրականացնում է, հիմա հերթ է հայկական դիվանագիտական մտքինն է։
Սմբատ Ղահրամանյան