18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԵՄ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն համարել

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ հունվարի 18-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի ժամանակ ԵՄ-ն վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է: Ինչպես նշվում է ԵՄ պաշտոնական կայքում, Եվրամիությունը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն մնալ ԵՄ համար:

«Անվտանգության հարցը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին լուրջ մտահոգության առարկա է: ԵՄ-ն վերստին զսպվածության կոչ է անում և վերահաստատում իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին` ուղղված հակամարտության կարգավորմանը: Այն խրախուսում է ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով երկխոսության իրականացումը»,- ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ