18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Հետմահու

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Սահմանին լարված է. զինվոր է զոհվել

Փետրվարի 4-ի  լույս 5-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. […]

Վարչապետ Հարությունյանը շրջել է գյուղերով

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելե է Մարտակերտի շրջանի Դրմբոն, Չլդրան, Կիչան և Նոր Ղազանչի գյուղեր եւ մասնակցել համայնքապետների տարեկան հաշվետվությունների ներկայցմանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հանդիպումների առաջին հատվածում գյուղապետները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը, տարվա ձեռքբերումներն ու համայնքներում առկա հիմնախնդիրները: Վարչապետն այնուհետև անդրադարձել է գյուղերի […]

Արցախում սահմանադրական բարեփոխումների շուրջ խրհրդատվություններ են սկսվել

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ փետրվարի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդատվություններ սկսելու հարցը: Քաղաքական քննարկումների եւ խորհրդատվությունների ձեւաչափը բաց է Արցախի մյուս կուսակցությունների համար: […]

Հերթական անգամ

Փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ ու Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև […]

Շփման գծում զինված բախումները մտահոգվելու լուրջ առիթ են դարձել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոդված է հրապարակել The Huffington Post-ում՝ «Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն անփոխարինելի Եվրոպայի անվտանգության համար» վերնագրով։ Հոդվածում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Շտայնմայերը նշել է, որ նման սառեցված հակամարտությունները այդ շրջաններում բնակվող մարդկանց համար մեծ դժվարություններ են առաջացնում «Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումները մտահոգվելու լուրջ առիթ են […]

Սահմանում համեմատաբար հանգիստ է եղել

Փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից՝ մանրամասնելով, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում` գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ […]

Հանդիպել են

Այսօր Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: ԼՂՀ ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնողմի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրողիրավիճակի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվողդիտարկումների վերաբերյալ: Երկուստեք կարեւորվել […]

«Այբ»-ի կրթական տեխնոլոգիաները՝ ԼՂՀ-ում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունեց «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) տնօրեն Տ. Մեսրոպ քահանա Արամյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ներկայացվեցին «Այբ»-ի լայնածավալ կրթական բարեփոխումների ծրագրի՝ ԿԳԱԾ-ի նպատակները և Ստեփանակերտում այդ ծրագրի գործիքը հանդիսացող Արարատյան […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացնելու

  Փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) ու Խրիստո Խրիստովը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի