18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Հողօգտագործողներին կտրամադրվեն տեղական արտադրության պոլիէթիլենային խողովակներ

ԼՂՀ գյուղատնտեսության մամուլի ծառայությունից տեղեկացնում են , որ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն այցելել է խողովակներ  արտադրող  «Սասուն» ՓԲԸ ծանոթանալու ընկերության առոօրյա գործունեությանը: Տնօրինության հետ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝  ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի շրջանականերում իրականացվելիք աշխատանքների  համար հողօգտագործողներին պոլիէթիլենային խողովակներ տրամադրելու մասին:

ԼՂՀ ուղղությամբ անցած գիշեր արձակել է ավելի քան 500 կրակոց

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 10-ին եւ լույս 11-ի գիշեր ադրբեջանական կողմը  տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: ԼՂՀ Պաշտպանական բանակից մամուլի ծառայության տեղեկացմամբ՝  ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել․ ԱՄՆ ազգային հետախուզության հաշվետվություն

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը ներկայացրել է իրենց հաշվետվությունը, որում նշվում է, որ ԱՄՆ հետախուզությունը չի բացառում, որ  2016-ին ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել։ Հաշվետվության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը 2015թ. բարձր է մնացել։ «Բաքվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց հավակնություններից հրաժարվելու ցանկության բացակայությունը եւ Հայաստանի կողմից […]

Տարեվերջին կշահագործվի Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը

Ստեփանակերտում կառուցվող ուռուցքաբանական կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը, որի թղթակցի հետ զրույցում ասել է կենտրոնի կառուցման կապալառու «Պանտ» ՍՊԸ-ի աշխղեկ Պավել Հարությունյանը: Հարություննյանը նաեւ նշել է, որ ընկերությունը օգտագործում է իր ամբողջ ներուժը` շինաշխատանքները ժամանակին ավարտելու համար: «Կառույցը եռահարկ է, որը ստորգետնյա անցումով կկապվի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ: […]

ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Արցախ

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վաղը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով (փետրվարի 11-12-ը) կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Կրկին սադրիչ գործողություններ՝ շփման գծում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:  

Արցախում տնտեսական աճ է գրանցվել

Անցյալ տարի ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի տարեկան ծավալը կազմել է 53,3 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ արձանագրելով 2% աճ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝    այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ  այս մասին ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: «Բացի այդ, ոլորտում ձևավորվել է շուրջ 330 նոր աշխատատեղ: Արդյունաբերության խթանմանը հատկապես նպաստել է մշակող արդյունաբերության աճը: Հունվար–նոյեմբեր ամիսներին այդ ոլորտի […]

Արցախում էլեկտրաէներգիայի 75 տոկոսը կազմել է սեփական արտադրությունը

Անցյալ տարի Արցախում կառուցվել են երեք նոր փոքր ՀԷԿ-եր՝ 7,8 մեգավատ ընդհանուր հզորությամբ: Այս մասին այսօր հայտարարել է  ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը : Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը նախարարը նաեւ նշել է, որ անցած տարի  «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից ձեռք է բերվել 292.8 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, որն, ի համեմատ նախորդ 2014թ-ի, աճել է 1.6 տոկոսով: «Սեփական […]

Ակնկալվում է ՀՆԱ-ի 9 տոկոս աճ. ԼՂՀ էկոնոմիկայի նախարար

Ըստ վիճակագրական տվյալների, անցած 9 ամիսների ընթացքում ապահովվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 7,3 տոկոս իրական տնտեսական աճ: «Արցախպրես»-ի  փոխանցմամբ ՝ այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ արդյունքների և հաջորդ ամիսների օպերատիվ տվյալների հիման վրա կանխատեսելի է, որ այս տարվա ծրագրավորված տարեկան ցուցանիշների՝ 212 […]

Կստեղծվի պետական հանձնաժողով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին: Համաձայն հրամանագրի` ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել ու հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը: Ըստ հրամանագրի` հաստատվել է նաեւ պետական հանձնաժողովի անհատական կազմը՝ Ազգային ժողովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի