18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԵԱՀԿ-ին մտահոգում է ԼՂ շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրադրության լարվածությունը

ԵԱՀԿ-ի  գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Interfax-ին լայնածավալ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրադրության լարվածությունը: «Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ինտենսիվացման օգտին: Այս հարցում կարևոր քայլ կլիներ […]

Այսօր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 57 տարեկան

ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորների ուղեկցությամբ փետրվարի 16-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: Եղել է Ղարաբաղյան շարժման աջամարտիկներից: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է […]

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց

ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: Բացի վերոնշյալից, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17տիպի նռնականետ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում ենլիակատար վերահսկողություն պահպանելառաջնագծում և վստահորեն իրականացնել մարտականդիրքերի պահպանություն:

Հանձնարարականներ Ստեփանակերտի խնդիրների լուծման ուղղությամբ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2015թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ  համապատասխան զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Նախագահ Սահակյանը իր խոսքում նշել է, որ կատարված աշխատանքների ծավալը եւ այն դրական տեղաշարժերը, որոնք նկատվում են քաղաքային տնտեսության անխափան […]

Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 15-ին ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին: Բ. Սահակյանը շնորհավորել է Գրիգոր Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, որտեղ արծարծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն […]

Հանգստյան օրերին Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (23 արկ) և 82 (14 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից (7 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ԼՂՀ ՊՆ բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով […]

Հացամթերքը վաճառքի կհանեն սննդի համար նախատեսված փաթեթներում. Ստեփանակերտ

Ստեփանակերտում  10 հացամթերք արտադրողներ արտադրանքը կտեղափոխեն փաթեթավորված և վաճառքի կհանվի սննդի համար նախատեսված տոպրակներում: ԼՂՀ ԳՆ ՍԱՊԾ–ից հայտնում են , որ այս օրերին Ծառայության պետը հանդիպումներ է ունենում Ստեփանակերտի հացամթերք արտադրողների հետ, ներկայացնում է սպասվելիք օրենսդրական փոփոխությունների պարագայում կատարվելիք բարեփոխումները: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ն, արդեն իսկ  10 արտադրողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի հացամթերքը […]

Ջահել էր, բայց կռված. Հակոբը զոհվեց աշխատելիս

«Հակոբը կռված տղա էր, պատերազմի մասնակից, բայց վատ էին ապրում, ինքը հովվություն էր անում, չնայած տարիքը մեծ չէր: Ջահել էր` 54 տարեկան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի համայնքապետ Անդրանիկ Բաբայանը: Գյուղապետի փոխանցմամբ` Հակոբ Համբարձումյանը Վազգենաշենում կնոջ հետ էր բնակվում, երկու դուստրերն ամուսնացած են: «Կինն էլ օգնում էր իրեն, ոչխար էին պահում: Ազատամարտիկների […]

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը փոխանցում է, որ փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Բացի վերոնշյալից, ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 /30 արկ/ և 82 /9 արկ/ միլիմետրանոց ականանետեր: ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի […]

Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ մեր դիրքորոշումը հստակ է․ Բորդյուժա

Այսօր Աստանա-Երևան-Մոսկվա տեսակամուրջ է տեղի ունեցել, որի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց լրագրողների հարցերին։ Հայ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու ` ՀԱՊԿ-ը հայտարարություններ չի անում՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետ ընդդեմ Հայաստանի, ասաց, որ հայտարարություններ արվում են ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և այլ պաշտոնյաների մակարդակով։ «Երբ հայկական լրատվական դաշտի առանձին ներկայացուցիչներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի