15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանձնարարականներ Ստեփանակերտի խնդիրների լուծման ուղղությամբ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2015թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ  համապատասխան զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Նախագահ Սահակյանը իր խոսքում նշել է, որ կատարված աշխատանքների ծավալը եւ այն դրական տեղաշարժերը, որոնք նկատվում են քաղաքային տնտեսության անխափան աշխատանքն ապահովող տարբեր կառույցների եւ ստորաբաժանումների գործունեության մեջ, արժանի են համապատասխան գնահատականի, այնուհետեւ նշել, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում մայրաքաղաքի զարգացմանը՝ հավելելով, որ Ստեփանակերտը հանդիսանում է Արցախի  այցեքարտն արտաքին աշխարհի համար:

ԼՂՀ նախագահն նաեւ  կանգ է առել քաղաքում առկա խնդիրների վրա եւ տվել համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ