30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ջահել էր, բայց կռված. Հակոբը զոհվեց աշխատելիս

«Հակոբը կռված տղա էր, պատերազմի մասնակից, բայց վատ էին ապրում, ինքը հովվություն էր անում, չնայած տարիքը մեծ չէր: Ջահել էր` 54 տարեկան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի համայնքապետ Անդրանիկ Բաբայանը: Գյուղապետի փոխանցմամբ` Հակոբ Համբարձումյանը Վազգենաշենում կնոջ հետ էր բնակվում, երկու դուստրերն ամուսնացած են:

«Կինն էլ օգնում էր իրեն, ոչխար էին պահում: Ազատամարտիկների միության անդամ, վետերան էր»,-ընդգծեց Բաբայանը:

Գյուղապետը փաստեց, որ բոլորի համար ցավալի է Հակոբի մահը:

Հիշեցնենք,  փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմանում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ