07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԵԱՀԿ-ին մտահոգում է ԼՂ շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրադրության լարվածությունը

ԵԱՀԿ-ի  գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Interfax-ին լայնածավալ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրադրության լարվածությունը:

«Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ինտենսիվացման օգտին: Այս հարցում կարևոր քայլ կլիներ հրադադարի ռեժիմի խախտումները բացահայտող մեխանիզմների ստեղծումը»,- ասել է Շտայնմայերը:

Նա նշել է, որ համաձայն չէ, որ Լեռնային Ղարաբաղի կամ մերձդնեստրյան հակամարտությունները «սառեցված» են:

«Փոքր, բայց հստակ քայլերով մենք ծրագրում ենք կայունացնել հրադադարի ռեժիմը, ուժեղացնել վստահությունը և թեթևացնել այդ շրջանների բնակիչների կյանքը»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ