15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հացամթերքը վաճառքի կհանեն սննդի համար նախատեսված փաթեթներում. Ստեփանակերտ

Ստեփանակերտում  10 հացամթերք արտադրողներ արտադրանքը կտեղափոխեն փաթեթավորված և վաճառքի կհանվի սննդի համար նախատեսված տոպրակներում:

ԼՂՀ ԳՆ ՍԱՊԾ–ից հայտնում են , որ այս օրերին Ծառայության պետը հանդիպումներ է ունենում Ստեփանակերտի հացամթերք արտադրողների հետ, ներկայացնում է սպասվելիք օրենսդրական փոփոխությունների պարագայում կատարվելիք բարեփոխումները:

Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ն, արդեն իսկ  10 արտադրողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի հացամթերքը կփաթեթավորվի սննդի համար նախատեսված տոպրակներում և քաղաքացիներին այն նման ձևով կվաճառվի: Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջիկայում այդ տնտեսվարողների թիվը կընդլայնվի, քանի որ հացարտադրողների հետ աշխատանքային հանդիպումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ 2016թ-ի ծառայության համար նախանշված կարևոր աշխատանքներից է հացամթերքի տեղափախման և վաճառքի կանոնների կանոնակարգումը: Ծառայությունը կոչ է անում բնակչությանը համագործակցել ծառայության հետ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ