26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախում տնտեսական աճ է գրանցվել

Անցյալ տարի ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի տարեկան ծավալը կազմել է 53,3 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ արձանագրելով 2% աճ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝    այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ  այս մասին ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

«Բացի այդ, ոլորտում ձևավորվել է շուրջ 330 նոր աշխատատեղ: Արդյունաբերության խթանմանը հատկապես նպաստել է մշակող արդյունաբերության աճը: Հունվար–նոյեմբեր ամիսներին այդ ոլորտի ընկերություններն արտադրել են 19 մլրդ դրամի արտադրանք` ցուցաբերելով 8 տոկոսի   աճ: Հարկ է նշել պահածոների արտադրության ծավալների աճը, որը կազմել է 40 տոկոս.  դրան  նպաստել են ինչպես տեղական գյուղմթերքի բավարար ծավալները, այնպես էլ ոլորտում նոր արտադրական հզորությունների գործարկումը»,- ասյօր հայտարարել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անրանիկ Խաչատրյանը:

Նախարարն նաեւ տեղեկացրել է, որ պետական մասնակցությամբ անցնող տարում շահագործվել է ժամանակակից սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով հագեցած նոր պահածոների գործարան. «Բացի այդ,  Շուշի քաղաքում նոր արտադրամասի գործարկմամբ,  ավելի քան 5 անգամ աճել է մակարոնեղենի արտադրանքը: Անցյալ տարի լրիվ հզորությամբ է աշխատել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի  բուսական յուղի գործարանը՝ արտադրելով ավելի քան 1 տ ձեթ»:

«Արցախպրես»-ի փոխանցմաբ նախարարը անրադառնալով շինարարական ոլորտին նախարարը նաեւ նշել է, որ աճ է գրանցվել նաւ շինանյութերի արտադրության ոլորտում.  շինաքարի, խճի, ասֆալտի, մանրատախտակի արտադրության ծավալները աճել են մինչև 70 տոկոսով:

«Հանքաարդյունաբերության ոլորտում 2015-ին արդյունահանման ծավալները շարունակել են կրճատվել, որը կապված է Դրմբոնի հանքավայրի պաշարների նվազման հետ: Անցած տարվա 11 ամիսների արդյունքներով՝  անկումը կազմել է 13 տոկոս: Սակայն հաշվետու ժամանակահատվածում մեկնարկել է Կաշենի պղինձամոլիբդենային նոր հանքավայրի շահագործումը՝ տարեկան մինչև 2 մլն տ  հանքաքարի արտադրությամբ»,- եզրափակել է Ա. Խաչատրյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ