27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հետ կապված նոր փաստաթուղթ չի ներկայացրել․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին ու ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ որեւէ փաստաթուղթ գոյություն չունի։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ լրատվամիջոցներով տեղեկություն է շրջանառվում, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ գոյությունի ունի փաստաթուղթ, որը կոչվում է «Լավրովի առաջարկություններ», նախարարն ասել է, որ Լավրովի կամ որեւէ մեկ ուրիշի փաստաթուղթ գոյություն չունի, գրում է РИА Новости-ն։

«Կան մի շարք փաստաթղթեր,  որոնք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունների տարբեր փուլերում պատրաստել էին համանախագահները: Այդ փաստաթղթի տարբեր տեսակները, իսկ այն 2007-2011թթ. էվոլյուցիա  է ապրել, համանախագհները հանձնել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, եւ դրանք գտնվում են այդ կազմակերպության պահոցում: Դրանք միակ թղթերն են, որոնք կարելի է անվանել փաստաթղթեր: Պաշտոնապես գոյություն ունեցող այդ փաստաթղթերից որեւէ մեկը չի բերել գործնական լուծման ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ:  Որեւէ այլ փաստաթուղթ գոյություն չունի»,- ասել է Սերգեյ Լավրովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ