19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

10 կիլոմետր անցել է բարուրը գրկին.ցրտի ու մահվան հանդիման

Անցնող տարիների մեջ դեռևս թափառում են կարևոր ու ասելիք ունեցող հիշողությունները: Ղուկաս Ուլիխանյանը պատերազմ գնաց հավատալով իր ուժերին ու հայ ժողովրդին: Ազատամարտիկը հավատաց նաև մանկական այն աչքերին, որոնք հաղթանակ էին պարտադրում:

«Մենք դիրքավորվել էինք Կիչան գյուղում ու դիմացը Սրխավենդ գյուղն էր՝ Ադրբեջանական մեծ գյուղ էր: Կիչանը ընդամենը 25-30 տուն էր: Հարևանությամբ մոտ 10-15  կիլոմետր հեռու գտնվում էր Ղազանչի գյուղը: Հրաման ստացանք. Ղազանչին շրջափակման մեջ էր, իսկ գյուղի կանայք ու երեխաները դուրս չէին բերվել: Շատ դուխով ու կռվող գյուղ էր:Որոշել էին, որ ոչ-ոք դուրս չբերի ընտանիքներին, որ մինչև վերջ կանգնեն ու ադրբեջանցին չկարողանա գրավել գյուղը»,-կենաց ու մահու պայքարի օրերը հիշելիս՝  հպարտության ալիք փայլեց ազատամարտիկի դեմքին:

Ղուկասը արդեն ընտրել էր իր դերը կյանքում՝ բժշկական ինստիտուտի ուսանող էր ու առաքելության իմաստը ընկալում էր ողջ էությամբ:

«Խնդիրը նրանում էր, որ օղակը սեղմվել էր: Որոշվեց, որ գոնե երեխաներին դուրս բերենք: Իմացանք քանի երեխա կա ու այդքան ազատամարտիկ՝ շղթայի միջով մոտ 10 կլիլոմետր պետք է մտներ: Տեղ էինք պայմանավորվել, որտեղից պետք է վերցնեինք երեխաներին: Ընդհանուր մի ջոկատ կազմվեց՝ մոտավորապես 30-ից ավել ազատամարտիկներ էինք: Ձմեռ էր…գիշերով 10 կիլոմետր անցանք: Սարերով էինք գնում, ամեն տեղ մինապատված, զգույշ պիտի լինեյինք ու աղմուկ չլիներ: Հաշվարկը արված էր, այնպես որ ինչքան գրկի երեխա կար գրկեինք ու դուրս բերեինք: Ինձ մի փոքրի աղջիկ տվեցին: Ցավոք անունը չեմ հիշում»,-պատմեց «Նիկոլ Դուման» ջոկատի ազատամարտիկը, որը այսօր էլ մարմնի յուրաքանչյուր բջիջով սահմանապահ է ու հայրենապաշտ:

«Շատ ցուրտ էր մի քանի կիլոմետր անցնելուց հետո՝ զգացի, որ էս երեխեն ձեն չի հանում: Ասեցի մի հատ հարցնեմ՝ ո՞նց ես: Բարուրը էնպես էր, որ աչքերը փակվել էին, բարձրացրի ու հարցրի ո՞նց ես, տեսնեմ երկու մեծ աչքեր ինձ են նայում: Զգացի, որ չհասկացավ: Նորից հարցրի հո՞ւնց ես, ասեց՝ լավ եմ , լավ եմ»:

Այսօր, արդեն մասնագիտության մեջ լուրջ հաջողություններ գրանցած բժիշկն ու ԵԿՄ փոխնախագահը շատ է ցանկանում հանդիպել այն աղջնակին, որը 24-25 տարեկան պիտի լինի արդեն:

«Կուզեյի նորից նայել այն աղջնակի աչքերին, ում ձմեռվա ցրտին 10 կիլոմետր գրկած բերել եմ….ինչ որ չափով նա դարձավ նաև իմ երեխան…»,-արձագանքի սպասող հայացքը ձայնագրիչիս՝ ասաց Ուլիխանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ