22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Անհրաժեշտ է սեղմ ժամկետում ընդունել խաղաղ հավաքները կանոնակարգող օրենսդրություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է հունիսի 2-ից 5-ը Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքին։ Աշխատակազմի աշխատակիցները մշտապես գտնվել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում (ավտոկայանի դիմաց) իրականացվող հավաքի, ինչպես նաև հունիսի 3-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հակադարձ ուղղվածության հավաքի վայրերում։ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես այցելել է հավաքների վայրեր՝ դրանց մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովմանն անձամբ […]

Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Նախագահին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝  խնդրում եմ Ձեզ  ազատել ինձ  Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Ա. Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի  ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:

Նոր իրողություններն ու աշխարհաքաղաքական հնարավոր փոփոխությունները

Դեռեւս վաղ է ասել, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն  աշխարհաքաղաքական առումով Հայաստանի համար փոփոխություններ կառաջացնեն թե ոչ: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում  Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Աշխարհաքաղաքական առումով փոփոխությունների մասին վաղ է որեւէ բան ասել, դրանք նշմարելի չեն: Այն խնդիրները որոնք մեր տարածաշրջանում սպասում են իրենց լուծումներին շատ ավելի գլոբալ […]

Պատերազմը մոտ է Ստեփանակերտին

Հունիսի 1-ը բավական ուշագրավ զարգացումներով աչքի ընկավ Ստեփանակերտում: Արցախում քաղաքացիների և Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որը կարճ ժամանակում մեծ հնչեղություն ստացավ:  Ըստ լուրերի՝ վիճաբանությունը սկզբում առաջացել է ԱԱԾ հատուկջոկատային Մհեր Մուսայելյանի, Դավիթ Հարությունյանի, Ալբերտ Ավետիսյանի միջև: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկվել Մհեր Մուսայելյանը: Այս մասին տեղեկացել են Մուսայելյանի եղբայրները […]

Բողոքի ցույցերը չեն ազդել Արցախում տիրող մթնոլորտի վրա

«Ստեփանակերտում ամեն ինչ հանգիստ է, ես հիմա Արցախում եմ եւ հասարակական կյանքում որեւէ փոփոխություն չեմ նկատել: Այն, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտի տարբեր հատվածներում, որեւէ էական ազդեցություն չունի այն ընդհանուր մթնոլորտի վրա, որը  տիրում է Արցախի Հանրապետությունում այս պահին, որը տիրում էր մեկ ամիս առաջ, մեկ տարի առաջ»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին, ասաց […]

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չէին կարող հետևանք չունենալ Արցախի վրա. Արթուր Եղիազարյան

«Չի կարելի ասել, որ Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղորդված էին այստեղից, քանի որ, ամբողջ գործընթացին հետևելով, երևում էր, որ տեղային բնույթի շարժում էր, որն ուղղակի կրում էր այստեղի փոփոխությունների շունչը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը: Եղիազարյանի կարծիքով Արցախում տեղի ունեցածը ծագել էր, կարելի է ասել, կենցաղային […]

Սխալ է ասել, որ Արցախում չի կարելի շարժվել, չի կարելի ընդվզել, ակցիաներ անել. Արշակյան (տեսանյութ)

«Ավելի շատ Արցախն է օրինակելի՝ որպես ժողովրդավարական երկիր, իշխանություն-քաղաքացի հարաբերություններն ավելի լավն են, քան Հայաստանում, և ես վտանգ չեմ տեսնում, որ կա քաղաքացիական անհնազանդությունների շարք»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով Արցախում ակցիաներից: Ըստ նրա՝ դա ցույց է տալիս, որ Արցախը բռնապետական երկիր չէ: Արշակյանը հիշեցրեց, որ Արցախից հուսադրող հայտարարություններ են […]

Արցախում արտոնյալներ չկան. Դավիթ Բաբայան

«Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման պատասխանատվություն են կրելու»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով  Ստեփանակերտում վերջին օրերի բողոքի ակցիաներին:  Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ միջադեպից հետո  բողոքի ակցիաներ են ընթանում, պահանջներ են հնչում ընդհուպ մինչև հրաժարականներ: «Բոլորը, անկախ իրենց զբաղեցրած […]

Իսկական հերոսներին տրորեք, հեռացրեք, նեղացրեք, բա հո ձեր բոլշևիկ պապերից ուրիշ բան չէիք ժառանգելու, Նժդեհի, Դրոյի, Անդրանիկի հրաժարականը ու կախաղանը պահանջող

Նոր համացանցում տեսա տարածում են Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի մասին Խանումյանի «բացատրությունը»` շատ թռուցիկ նշվել էր, որ տուժել է նաև անվտանգության ծառայության կապիտան, դե դա հենց էնպես էլի ձեռի հետ, այսինքն որ ծեծել են սկզբից անվտանգության ծառայության կապիտանին դա նենց էլի թռուցիկ, «տուժել է»-ով սահմանափակվենք…  հետո նշվում են պահանջներ նույն ծառայության հատուկ ջոկատայինների հրամանատարների հեռացման […]

Փաշինյանի մեսիջը՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանn ուղիղ եթերով խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքն, իհարկե, դատապարտելի և անընդունելի է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս  ընթացքում մշտական կապի մեջ է եղել Արցախի ղեկավարների հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի