31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՐՑԱԽ

Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց  աշխատանքից ազատվելու մասին իր դիմումի պատճառները: Նա նշեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկը՝ երևի գլխավոր պատճառը, բարեփոխումներն են, քանի որ ինքը ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը և ինքը գնալու է՝ կատարելու այդ առաքելությունը: «Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջից»:

Արցախի ԱԱԾ տնօրենը հրաժարական է ներկայացրել

«Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը հրաժարական է ներկայացրել»,-քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց  Արայիկ Հարությունյանը: «Այսօր հրաժարական են ներկայացրել ԱԱԾ պետ Ա.Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: Երկուսն էլ լեգենդար մարդիկ են, որոնց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել», – նշեց նա: Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրաժարականի […]

Ես կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին վերանայել իր որոշումը. գնդապետ

  Գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականններին  ասաց, որ փաստը շատ մտահոգիչ է: «Այն մարդը, ով այսքան երկար ճանապարհ է անցել և այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, դա լավ հետևանքներ չի կարող ունենալ, այն առաջին հերթին  թուլացնում է Արցախի պետական […]

Արցախյան այս շարժման ղեկավարները ընկել են իշխանատենչական ավանտյուրիզմի գիրկը

«Ես չեմ ընդունում, որ Հայստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, այն պարզապես համազգային, համաժողովրդական հեղաշրջում էր, որի նպատակը իրեն հեղինակազրկած հանցագործ կլանից ձերբազատումն էր: Դա իրականացվեց փայլուն կերպով, և եթե այդ իրականացումը  տարածվում է  Արցախում և սպառնում է մեր պետական պաշտպանվածությանը, ապա դա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է և դրա վերջը պետք է դրվի»-այսօր լրագրողների հետ […]

«Ռազմական հեղաշրջո՞ւմ» Արցախում

Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը տեղի քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների կողմից որպես ռազմական հեղաշրջում և «զինվորական խունտայի» հաստատում է ներկայացվում։ Գնահատականների խստության հարցում ոչ մի սահմանափակում չունեն։ Նպատակն էլ ակնհայտորեն մեկն է` օգտվել վերջին օրերին դրսևորված հասարակական դժգոհություններից և փորձել Արցախում քաղաքական իրավիճակ փոխել։ Ընդ որում, չի բացառվում, որ հենց Արայիկ Հարությունյանն էլ փորձի գլխավորել […]

Արցախի Ոստիկանության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև  երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։ 1991թ.-ից ես հող հայրենիի կանչով և ձեզանից շատ շատերի օրինակով  կամավորագրվել եմ Արցախյան ազատամարտին։  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի […]

Անհրաժեշտ է սեղմ ժամկետում ընդունել խաղաղ հավաքները կանոնակարգող օրենսդրություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է հունիսի 2-ից 5-ը Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքին։ Աշխատակազմի աշխատակիցները մշտապես գտնվել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում (ավտոկայանի դիմաց) իրականացվող հավաքի, ինչպես նաև հունիսի 3-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հակադարձ ուղղվածության հավաքի վայրերում։ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես այցելել է հավաքների վայրեր՝ դրանց մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովմանն անձամբ […]

Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Նախագահին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝  խնդրում եմ Ձեզ  ազատել ինձ  Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Ա. Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի  ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:

Նոր իրողություններն ու աշխարհաքաղաքական հնարավոր փոփոխությունները

Դեռեւս վաղ է ասել, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն  աշխարհաքաղաքական առումով Հայաստանի համար փոփոխություններ կառաջացնեն թե ոչ: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում  Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Աշխարհաքաղաքական առումով փոփոխությունների մասին վաղ է որեւէ բան ասել, դրանք նշմարելի չեն: Այն խնդիրները որոնք մեր տարածաշրջանում սպասում են իրենց լուծումներին շատ ավելի գլոբալ […]

Պատերազմը մոտ է Ստեփանակերտին

Հունիսի 1-ը բավական ուշագրավ զարգացումներով աչքի ընկավ Ստեփանակերտում: Արցախում քաղաքացիների և Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որը կարճ ժամանակում մեծ հնչեղություն ստացավ:  Ըստ լուրերի՝ վիճաբանությունը սկզբում առաջացել է ԱԱԾ հատուկջոկատային Մհեր Մուսայելյանի, Դավիթ Հարությունյանի, Ալբերտ Ավետիսյանի միջև: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկվել Մհեր Մուսայելյանը: Այս մասին տեղեկացել են Մուսայելյանի եղբայրները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի