10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Նոր Արցախն էլ նոր հնարավորություններ է ստեղծում»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ասում է, որ կյանքի կտրուկ անկումը, որը եղավ Հայաստանում, բնական է, որ անմասն չէր թողնելու ու հասնելու էր նաև Արցախ: «Իհարկե, այս ամենը կարևոր էին ազգային անվտանգության տեսակետից ևս, կայուն Արցախը շատ կարևոր է, բայց գիտեք՝ նոր Արցախն էլ նոր հնարավորություններ է ստեղծում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ խոսելով Արցախում կատարված բողոքի ակցիաների ու տարբեր հրաժարականների մասին:

Վերջինս նշեց, որ սա նոր կյանքի շինարարություն է ներսում, և դա նաև կլինի նոր շինարարություն արտաքին կյանքում: 

Աշոտ Մանուչարյանը նաև հուշեց, որ սխալ է ասել արցախյան կոնֆլիկտ, եղել են հարձակումներ ադրբեջանական կողմից, դաժանություններ են եղել նաև Ադրբեջանի հենց իսկական տարածքում բնակվող տարբեր ժողովուրդների նկատմամբ, ովքեր հայերին պահել են: «Հիմա մենք պետք է կարողանանք այդ լեզվով խոսել, սրանք ներկայացնել, նոր առաջարկներն էլ Նիկոլը չպիտի անի, այլ Արցախը»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ