29 Հունիսի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Ինչ կփոխի Փաշինյանը Ղարաբաղի հարցում. Ժողովուրդ

Ռուս քաղաքագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային խնդիրների բաժնի վարիչ Աերգեյ Մարկեդոնովի նկատառմամբ՝ ադրբեջանական բլոգոսֆերայում վերջին շրջանում կան քննարկումներ, որ Հայաս­տանի նոր իշխանությունները պատրաստ կլինեն որոշակի փոխզիջումների գնալ Ղարաբաղի հարցում: Սակայն նա նշել է, որ դժվար թե Հայաստանի դիրքորոշումը մեծապես փոխվի այս հարցում, եւ զիջում­ներ լինեն: «Որոշակի կոնսենսուս այս հարցի շուրջ հայաստանյան քաղաքա­կան դաշտում […]

Բակո Սահակյանը Լեւոն Մնացականյանի հետ քննարկել է սահմանին տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, այսօր՝ մայիսի 2-ին, այցելել է պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են երկրի պաշտպանունակությանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում տիրող իրավիճակին: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ այլ պատասխանատուներ:

Ես խրամատ եմ փորել, քնել վրանում և ավտոմատով պաշտպանել իմ հայրենիքի՝ ՀՀ և ԼՂՀ-ի անվտանգությունը. Փաշինյան

Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցով դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ Փաշինյանին վերագրելով մի հայտարարություն, որը, ըստ, Փաշինյանի, ինքը տասնյակ անգամ հերքել է։ Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը տարիներ առաջ հայտարարել է, որ իրեն զարմացնում են այն մարդիկ, ովքեր պնդում են, որ լավ դիվանագիտության դեպքում հնարավոր է այնպես անել, որ այդ տարածքները հետ չվերադարձվեն։ Սաղաթելյանը […]

Առաջնագծում հակակառակորդը զինտեխնիկա և կենդանի ուժ է կուտակում /տեսանյութ/

Ի տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: Նման հայտարարություն է տարածել ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը: «ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության […]

Շփման գոտում լարվածության նկատելի աճ կա

Անցնող շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Մասնավորապես՝ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Ստեղծված օպերատիվ […]

Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:  Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը:

Պատերազմ կսկսվի՞. Կոռնիձորի Արոն մանրամասնում է/տեսանյութ/

«Քանի դեռ մեր բաշիբոզուկ հարևանը աշխարհի մեծերի թույլտվությունը չունի պատերազմ չի սկսի: Տեղից սուր ճոճելն ու ռմբակոծությունները իհարկե չեն բացառվում: Ես նորից ասում եմ՝ մեզ տալու հողեր կան դեռ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): «Ինձ չի թվում, որ Ադրբեջանի իշխանությունները փորձեն նորածին բարուրը մահվան հետ պսակել»,-նշեց Արա Խուդավերդյանը: «Սերժ […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մարտուն Նվերի Խերունցը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:  Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ուրֆայի պատմական հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերման եզրին է

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացման եզրին է։ Թուրքիայի Մարդասիրական օգնության միության ներկայացուցիչ Հաթիջե Թաքուշի խոսքով՝ եկեղեցու մշտական հյուրերն այսօր միայն գանձախույզներն են։ «Եթե այցելեք Գերմուշի եկեղեցի, ներսում և դրսում կտեսնեք բազմաթիվ մեծ ու փոքր անցքեր։ Անցքեր, որոնք փորվում են մեկը մյուսի ետևից՝ առանց նախորդները փակելու։ Ճակատագրի քմահաճույքին հանձնված, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի