29 Հունիսի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի Ազգային ժողովին է ներկայացվել Հանրապետության նախագահի հաղորդումը

Ապրիլի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է հերթական լիագումար նիստը: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ երկու  օր առաջ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ընդունվել է Հանրապետության նախագահի առաջարկը՝ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն՝ նախորդ տարվա ծրագրի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ Հանրապետության նախագահի հաղորդումը ԱԺ նիստի […]

Տեսանելի աշխատանք է կատարվել, բայց անելիքները դեռ շատ են. Բակո Սահակյանն ամփոփել է 2017թ.-ը

2017 թվականի ընթացքում Արցախում մեծ աշխատանք է կատարվել, արդյունքները տեսանելի են, սակայն շատ են նաեւ անելիքները: Այս մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ ապրիլի 19-ին Ազգային ժողովի նիստում ներկայացնելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը: Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը հատուկ կանգ է առել պաշտպանության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, դատաիրավական […]

Խաղաղ բնակչի վիրավորելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ՊՆ

Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին:

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Ապրիլի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։ Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային […]

Արցախում ականապայթյունից զինծառայող է զոհվել

Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրության […]

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Ապրիլի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:   Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի […]

Տեղի կունենա Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը

Ապրիլի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Ներկայացնելով ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծերի ու հարցերի ցանկը՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է օրվա առաջին կեսին գլխադասային հանձնաժողովների կողմից երեք օրենքների նախագծերի քննարկումների արդյունքներին և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացություններին: Խորհրդարանի ղեկավարի հաղորդմամբ, հերթական […]

Բակո Սահակյանը շնորհավորել է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Դուք կանեք հնարավորը Մայր Հայաստանի եւ Արցախի զարգացման ու զորացման, […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Ապրիլի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ։   Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել […]

Եթե Ալիեւը առաջինը չհարվածի. Ժողովուրդ

Իսրայելցի քաղաքագետ Յուրի Բոչարովի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավո­րումը փակուղային է թվում: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց վերածվել է որոշ ուժերի քաղաքական-տնտեսական շահերի թեմայի, այդ թվում ՌԴ-ի, ԱԱՆ-ի ու Եվրոպայի: Ըստ նրա՝ բոլոր այս գործոնները ղարա­բաղյան հակամարտությունը չկարգա­վորվող են թողնում մոտակա տարիների համար, եթե Բաքուն առաջինը չհարվա­ծի: Նա հավելել է, որ մեծ հարց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի