03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ղարաբաղի խնդրի կարգավորման համար կտրուկ քայլեր պետք է իրականացվեն. Թուրքիայի մեջլիսի նախագահ

Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։

«Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման տեսակ հարցերի կարգավորման համար ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն»,-ասել է Քահրամանը:

Վերջինս պնդել է, որ այս հարցում ՄԱԿ-ը չի կատարում իր գործառույթները։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է ավելի լուրջ զբաղվել այն հարցերով, որոնք վտանգ են ներկայացնում աշխարհի և տարաշրջանային խաղաղության համար։

Աղբյուրը՝ Ermenihaber

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ