25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԺ նախագահի տեղակալը ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ կուսակցության ներկայացուցիչներին

Մայիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ԿԿ անդամ Նիկոլաս Խրիստուին և Նիկոսիայի մարզային կոմիտեի անդամ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Մանուկյանի ուղեկցությամբ:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները բախտակից ժողովուրդներ են ոչ միայն բաժին հասած ճակատագրի առումով, այլ քաղաքակրթական առանձնահատկությունների տեսանկյունից:

Անդրադառնալով այլ երկրների հետ Արցախի համագործակցությանը` Վահրամ Բալայանը ընգծել է, որ Արցախի իշխանությունների համար անչափ կարևոր է ինտեգրվել աշխարհին և փորձել ներկայացնել այն տեսլականը, որով ապրում է մեր ժողովուրդը:

«Քաղաքական գործիչները, ովքեր թերահավատ են, ժամանելով Արցախ, դառնում են մեր բարեկամները, մեր դեսպանները իրենց երկրներում», – շեշտել է ԱԺ փոխնախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսը նշել է, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները հեռվից են գալիս և նույն ուղղությունն ունեն:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կիպրոսի միջև փոխգործակցության զարգացման և գործնական հարաբերությունների ամրապնդման շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և նույն հանձնաժողովի անդամ Վիլեն Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ