Առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը. Դավիթ Բաբայան
«Առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Արցախի վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, թե Արցախը պետք է ինքն իրեն ներկայացնի բանակցություններին:
Սակայն, ըստ Բաբայանի, սա պահանջելու է երկար ժամանակ ու աշխատանք: «Բոլորիս էլ հասկանալի է, որ Ադրբեջանը խոչընդոտելու է այդ ամենը, անելու է ամեն ինչ, որ դա տեղի չունենա, արդեն իսկ հայտարարություններ են անում, ծիծաղելի են համարում այս մոտեցումը, չնայած դրանով իրենք են հայտնվում ծիծաղելի դրության մեջ:
1993-1994 թթ. Հեյդար Ալիևը խնդրում էր, աղաչում էր, որ ինչ-որ կերպ կապ հաստատի Արցախի իշխանության հետ և փորձի կանգնեցնել պատերազմը, այն ժամանակ դա ծիծաղելի չէր, չէ՞: Մյուս կողմից էլ ակնհայտ էր, որ նրանք ամեն ինչ անելու են, որ գործընթացը ձգձգեն, որ դա տեղի չունենա, բայց անկախ ամեն ինչից դա տեղի է ունենալու»,-եզրափակեց Բաբայանը: