22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂ ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 6-12-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր առմամբ, անցնող շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: «Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդի […]

Փաշինյանն այս հարցում միանգամայն ճիշտ է. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Վիգեն Սարգսյանին

Հակաճառելով Հայաստանի` որպես Ղարաբաղյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, պաշտպանության պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանն ասել է հետևյալը. «Երեք օր առաջ, մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են վտանգավոր լինել: … Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, […]

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 12-ին ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ Պատվելի Կրիկոր Յումուշակյանի գլխավորությամբ:   Ա. Հարությունյանը ողջունել է ավստրալահայ պատվիրակության և Պատվելի Կրիկոր Յումուշակյանի՝ դեպի Արցախ ուխտագնացություն կատարելու քայլը՝ նշելով, որ բացի հայրենիքը տեսնելու կարևորությունից, այցը նաև լավ հնարավորություն է Հայաստանում և Արցախում գտնվող քրիստոնեական բացառիկ հուշարձաններին ծանոթանալու համար: […]

Կան երաշխիքներ, որ Ադրբեջանին պիտի ստիպեն զսպված պահել

Միջազգային հարաբերությունների փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ Հայաստանում հեղափոխության օրերին իրավիճակը շատ արագ էր փոխվում, տարբեր տեղեկություններ սկսեցին շրջանառվել սահմանի լարվածության մասին լուրերով: «Շատ սխալ աշխատեց նաև ՀՀԿ-ն, նրանց պատգամավորներն անընդհատ խոսում էին սահմանի լարվածության մասին, իսկ սա շատ վտանգավոր էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այս […]

Օրակարգային կետ, այլ ոչ թե աֆերիստություն

Երբ մարդիկ խոսում են Արցախյան հիմնախնդրի կամ կոնֆլիկտի մասին, ես դժվարանում եմ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Ես չգիտեմ՝ ինչ խնդրի մասին է խոսքը: Արցախն անկախ պետություն է, որն ունի բոլոր այն խնդիրները, որոնք ունեն մնացած բոլոր անկախ պետությունները: Ոմանք լավ են լուծում իրենց խնդիրները, ոմանք՝ ոչ այդքան: Վարչապետ Փաշինյանի ասուլիսն Արցախում ինձ թույլ է […]

«Ոտքը գազին պետք չի դնել». Առավոտ

«Ունենք կայունացած ճգնաժամ»,-սա ՄԱՀՀԻ տնօրեն Ստեփան Սաֆարյանի գնահատականն է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:Երեկ նա նկատեց կա հակահեղափոխության հնարավորությունը, եւ չբացառեց, որ ՀՀԿ-Ը կփորձի ինչ-որ սցենարներ գործի դնել: «Մենք ունենք մի գործընթաց, որի վաոելիքն ու Էներգիան տալիս Է ժողովուրդը, սա չի կարող իր արտացոլումն ու կոնֆլիկտները չստեղծել արտաքին քաղաքականության ճակատում, որքան Էլ Նիկոլ Փաշինյանը հավաստիացումներ տա ԵԱՏՄ-ից […]

Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային իրավունքի նորմերը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական կողմը հետևողականորեն շրջանցում է և ընդհանրապես չի հիշատակում 1994-ին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողողովի արդյունքները, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության կողմ, գրում է azatutyun.am-ը:  Ադրբեջանի արտգործնախարարությունը համարում է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին Հայաստանի նորընտիր վարաչպետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությունը խեղաթյուրում է միջազգային իրավունքի նորմերը և հակասում ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի փաստաթղթերին: […]

Եթե Փաշինյանը հասնի դրան, ապա կմտնի մեծագույն քաղաքական գործիչների շրջանակ. 168 Ժամ

Թերթը հարցազրույց է ներկայացրել քաղաքագետ, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովի հետ – Պարոն Դվորնիկով, Հայաստանում փոխվել է իշխանությունը, վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը: Այս վտփոխությունն ինչպե՞ս կանդ­րադառնա Դարաբաղյան հակամարտության լուծ­ման վրա:  -Երկար ժամանակ հայկական կողմից բանակ­ցողը եղել է Սերժ Սարգսյանը: Այժմ բանակցային սեղանի մոտ նստելու է մեկ այլ անձնավորու­թյուն: Սա նշանակում է, որ […]

Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի նրա ղեկավարությունը. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բանակցել իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի նրա ղեկավարությունը` ի դեմս Արցախի նախագահի, այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Փաշինյանի համոզմամբ՝ կոնկրետ արդյունքներ չեն գրանցվում այն պատճառով նաեւ, որ Արցախը ներկա չէ բանակցային սեղանի շուրջ.  «Ինչպե՞ս կարող են երկու սուբյեկտներ քննարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի