12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՂ ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 6-12-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր առմամբ, անցնող շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

«Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդի թիկունքում` հիմնականում կենտրոնացման շրջաններում, նկատվել են նաև սահմանափակ քանակությամբ տեղաշարժեր, ինչին Պաշտպանության բանակի դիրքապահ անձնակազմը աչալրջորեն հետևել ու պահել է վերահսկողության ներքո», – ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում զգոնության բարձր մակարդակով իրականացնել մարտական ծառայություն, ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ