27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային իրավունքի նորմերը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական կողմը հետևողականորեն շրջանցում է և ընդհանրապես չի հիշատակում 1994-ին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողողովի արդյունքները, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության կողմ, գրում է azatutyun.am-ը: 

Ադրբեջանի արտգործնախարարությունը համարում է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին Հայաստանի նորընտիր վարաչպետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությունը խեղաթյուրում է միջազգային իրավունքի նորմերը և հակասում ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի փաստաթղթերին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Նա միաժամանակ ընդգծել է՝ «Ադրբեջանը պատրաստ է շարունակել առարկայական բանակցություններն առկա օրակարգի հիման վրա, ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահների միջոնորդությամբ՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար»: Երեկ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է շարունակել բանակցությունները Ադրբեջանի նախագահի, Մինսկի Խմբի համանախագահների հետ, նշելով հանդերձ, որ Ղարաբաղը ևս պետք է բանակցությունների լիարժեք կողմ հանդիսանա:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը ԼՂ-ի՝ հակամարտության կողմ լինելը վիճարկում է, ասելով, թե Հելսինկիում 1992 թվականին կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի որոշմամբ՝ հակամարտ կողմեր են ճանաչվել Հայաստանը և Ադրբեջանը, իսկ Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները ճանաչվել են շահագրգիռ կողմեր: Նա հիշատակել է նաև ՄԱԿ-ի բանաձևերը, այդ ամենը ներկայացնելով զուտ Բաքվի մեկնաբանություններով ու տեսանկյունից, ինչը հայկական կողմը մշտապես հերքել է ու հակադարձել:

Ընդգծենք՝ ադրբեջանական կողմը հետևողականորեն շրջանցում է և ընդհանրապես չի հիշատակում 1994-ին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողողովի արդյունքները, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության կողմ: Մինչդեռ՝ Հիքմեթ Հաջիևը կրկնել է Բաքվի հայտնի դիրքորոշումը, ըստ որի՝ Ղարաբաղի հայերը միայն «ներքին ինքնորոշման իրավունք ունեն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Հաջիևը նշել է նաև, թե Ադրբեջանը դեռ հույս ուոնի, որ Հայստանի քաղաքական նոր ղեկավարությունը չի կրկնի «իր նախորդների սխալները և առողջ դիվանագիտական քաղաքականություն կվարի», ձգտելով քաղաքկիրթ հարաբերություններ հաստատել հարևան երկնների հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ