26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

The HALO Trust-ի հայտարարությունը՝ Ղազանչիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ

Ղազանչիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 29 մարտի, 2018թ․ «HALOTrust»կազմակերպությունը հաստատում է, որ այսօր առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքովմահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկերկուսը՝ վիրավորվել։  Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ «HALOTrust»կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն դիվանագիտական ճանապարհով․ Ռոհանի

Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի առաջնորդը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։  «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանան։ Անհրաժեշտ է ԼՂ հակամարտությանը լուծում տալ բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի եւ […]

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդական է նշանակել Ժիրայր Գերգերյանին

2018թ. մարտի 29-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Ժիրայր Գերգերյանը նշանակվել էԱՀ ՄԻՊ խորհրդական: Հիշեցնենք, որ 2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով, ի թիվս այլբովանդակային և կառուցվածքային փոփոխությունների, հնարավորություն է տրվում Պաշտպանին ունենալ պետական միջոցներովչվարձատրվող մինչև հինգ խորհրդական: Ստորև ներկայացված է Ժիրար Գերգերյանի կենսագրականը.      Ժիրայր Գերգերյանը ծնվել է 1953թ.-ին, Լիբանանում, 1970թ.-ից բնակվում է Ֆրանսիայում: Նա ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ինստիտուտի քաղաքագիտության բաժինը, Փարիզի Պանթեոն Ասասիհամալսարանի միջազգային իրավունքի բաժինը և Փարիզի համալսարանի հոգեբանության բաժինը: Ժ. Գերգերյանը երկար տարիներ աշխատել է միջազգային և գործարարական իրավունքի ոլորտում: Նա կառավարել և զարգացրել էզգալի թվով ամերիկյան և եվրոպական համատեղ ձեռնարկություններ՝ իր գործունեության ընթացքում աշխատելով որպես խոշորմիջազգային ընկերությունների գործադիր տնօրեն և ավագ գործադիր փոխնախագահ: Ժ. Գերգերյանը դասախոսել է և աշխատություններ հեղինակել միջազգային իրավունքի ոլորտում: Բացի հրապարակած բազմաթիվհոդվածներից, նա նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ֆրանսերենով գրվածերկու մենագրության, ներառյալ՝ «Լեռնային Ղարաբաղ. անջատման և ինքնորոշման միջև» գրքի հեղինակն է: Լինելով Փարիզիփաստաբանների միության անդամ` նա իր ջանքերն ուղղել է հայկական հիմնահարցերի՝ միջազգային իրավունքի տեսանկյունիցառաջմղմանը: Սկսած 2015թ.-ից՝ Ժ. Գերգերյանը տարբեր ծրագրեր է նախաձեռնել և իրականացրել Արցախում՝ նպատակաուղղված երիտասարդների կարողությունների զարգացմանը:

Պայթյուն Արցախում․ կան զոհեր եւ վիրավորներ․ Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները […]

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն պարզաբանումներ է պահանջել ԱՀ ոստիկանությունից՝ Ասյա Խաչատրյանի դեպքի վերաբերյալ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում, հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ:   Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու 3-րդ կետերով՝ Պաշտպանը ԱՀ […]

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 17.5 տոկոսով

2018թ. հունվար-փետրվարին. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 17.5 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին հիմնականում նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և շինարարության ծավալների աճը: Այսպես, ընթացիկ տարվա հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 84.1 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 39.2 տոկոսով, իսկ […]

Բակո Սահակյանը լիբանանահայ գործարարների հետ Արցախում ծրագրերի իրականացման հարցեր է քննարկել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում մասնակցել է ԱՌԻ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած լիբանանահայ գործարար շրջանակների հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից: Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Բակո Սահակյանն Արցախի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել ԱՌԻ կազմակերպությանն: Նախագահն ընդգծել […]

«Հույս ունեմ, որ այդպիսի այցելությունները Բակո Սահակյանը կշարունակի Եվրոպայում»

 ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը  կարծում է ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ ավելի քան լավ։ Ըստ բանախոսի՝  Արցախը մինչև օրս շատ երկրների կողմից ճանաչված չէ, ու այս կոնտեքստում նման այցը միտված  նաև այդ խնդրի լուծմանը։ «Նույնիսկ հույս եմ փայփայում, որ նրա այցը որոշակի դրական տեղաշարժի բերեց: Դա երևում էր ընդհանուր տրամադրությունից, Բակո […]

«Ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ իրենց մկանները» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նշեց՝ վերջին զորավարժություններով ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ իրենց մկանները։ «Առաջին անգամ զորավարծությունների ընթացքում նրանք ասպարեղ հանեցին 25 հազար հետևակային, սա շատ լուրջ թիվ է, նրանք այս անգամ զորավարժությանը մասնակից դարձրեցին նաև 205 տանկ, այս առումով միգուցե աննախադեպ էր: Այսպես ազերիները ցանկանում են ցուցադրել, […]

Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Հայաստանի անկախության հուշակոթողի բացմանը (ֆոտո)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Առաջին հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, սփյուռքի և Արցախի ներկայացուցիչներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի