14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արցախի ԱԱԾ տնօրենը հրաժարական է ներկայացրել

«Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը հրաժարական է ներկայացրել»,-քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց  Արայիկ Հարությունյանը:

«Այսօր հրաժարական են ներկայացրել ԱԱԾ պետ Ա.Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: Երկուսն էլ լեգենդար մարդիկ են, որոնց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել», – նշեց նա:

Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրաժարականի դիմում ներկայացրած Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ չի կարող քաղաքական ամենախոշոր ուժը խուսափի պատասխանատվությունից, շարունակելու է ղեկավարել կուսակցությունը, մասնակցելու է նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին:

Հարցին՝ հնարավո՞ր է ընդդիմություն դառնան, նա պատասխանեց, թե միշտ էլ հնարավոր է։

«Իհարկե, եթե ճանապարհից շեղվեն, բայց այսօր ես համոզված չեմ, որ այդպիսի բան կա», – նշեց Ա. Հարությունյանը։

Նա ընդգծեց՝ շարունակելու են մնալ իշխանություն ու սատարելու են կառավարության գործունեությանն ու ծրագրին, որի մշակմանն  անձամբ մասնակցել է։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ