09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արցախյան այս շարժման ղեկավարները ընկել են իշխանատենչական ավանտյուրիզմի գիրկը

«Ես չեմ ընդունում, որ Հայստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, այն պարզապես համազգային, համաժողովրդական հեղաշրջում էր, որի նպատակը իրեն հեղինակազրկած հանցագործ կլանից ձերբազատումն էր: Դա իրականացվեց փայլուն կերպով, և եթե այդ իրականացումը  տարածվում է  Արցախում և սպառնում է մեր պետական պաշտպանվածությանը, ապա դա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է և դրա վերջը պետք է դրվի»-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը:

 Գնդապետը մտահոգություն հայտնեց այն մասին, որ Արցախում կատարվածը լուրջ հարված է մեր սահմանին և ինքը բացասաբար է վերաբերվում այդ ամենին.«Այն անձինք, ովքեր ղեկավարում էին արցախյան այս բողոքի շարժումը ընկել են իշխանատենչական ավանտյուրիզմի գիրկը»:

Նա հավելեց նաև, որ հասրակական զագացումների նպատակը ուսումնասիրելով հանգել է այն կարծիքին, որ այդ շարժումը թուլացնելու է Արցախի միակամությունը և միասնությունը. «Այդ բոլոր գործընթացները պետք է կատարվեն էվոլուցիոն զարգացումների միջոցով, ցանկացած բողոք, երթ, պաշտոնակության պահանջ,  եթե բնականոն չեն, բերում են  թուլացման»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ