24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախում արտոնյալներ չկան. Դավիթ Բաբայան

«Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման պատասխանատվություն են կրելու»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով  Ստեփանակերտում վերջին օրերի բողոքի ակցիաներին: 

Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ միջադեպից հետո  բողոքի ակցիաներ են ընթանում, պահանջներ են հնչում ընդհուպ մինչև հրաժարականներ:

«Բոլորը, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, սոցիալական դիրքից, հավասար են օրենքի առջև, առավել ևս այն մարմինները, որոնք կոչված են իրենց լիազորություններով  պաշտպանել այդ իսկ օրենքը»,-ասաց նա:

Բաբայանը ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի այս խնդիրը լուծվի իրավական դաշտում: «Պետք է ամեն ինչ շատ մանրակրկիտ ձևով վերլուծվի, պարզվի, թե ինչ է տեղի ունեցել  և համապատասխան քայլեր  կատարվեն օրենքի շրջանակներում, այլ տարբերակ պարզապես չկա»,-ասաց նա:

Նրա խոսքով` խնդրի հանգուցալուծումը կարևոր է իրավական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից:

Հարցին` կա արդյոք Հայաստանի կողմից միջամտության անհրաժեշտություն Արցախում տեղի ունեցող զարգացումներին, Բաբայանը նշեց, որ ընդհանրապես չկա:

«Մենք հասկանում ենք, որ երբ Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական զարգացումներ, հետաքրքրություն են առաջացնում Արցախում և հակառակը, բայց որևէ միջամտության կարիք չկա, որովհետև սա ի վերջո մի գործընթաց է և խնդիր, որը մենք ի վիճակի ենք լուծելու և այստեղ թշնամի-բարեկամ չկա: Այստեղ մեր ժողովուրդն է և մեր քաղաքացիներն են: Կան արդար պահանջներ և այդ պահանջները բավարարվելու են»,- եզրափակեց Բաբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ