24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատերազմը մոտ է Ստեփանակերտին

Հունիսի 1-ը բավական ուշագրավ զարգացումներով աչքի ընկավ Ստեփանակերտում: Արցախում քաղաքացիների և Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որը կարճ ժամանակում մեծ հնչեղություն ստացավ: 

Ըստ լուրերի՝ վիճաբանությունը սկզբում առաջացել է ԱԱԾ հատուկջոկատային Մհեր Մուսայելյանի, Դավիթ Հարությունյանի, Ալբերտ Ավետիսյանի միջև: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկվել Մհեր Մուսայելյանը: Այս մասին տեղեկացել են Մուսայելյանի եղբայրները ժամանել դեպքի վայր. դեպքի վայր է շտապել նաև Վարդան Ղարամյանը, վերջինս պայմանագրային զինծառայող է՝ մասնակցել է ապրիլյան քառօրյային:

Ծեծկռտուքին Արցախում հաջորդեցին բողոքի ակցիաները. ցուցարարները սկզբում պահանջում էին ուժային մարմինների ղեկավարների հրաժարականը (ԱԱԾ պետ, ոստիկանապետ): Հետագայում, սակայն, պահանջը հստակեցվեց. ցուցարարները հայտարարեցին, որ պահանջում են ոչ թե ԱԱԾ պետի, այլ ԱԱԾ պետի տեղեկալի, հատուկջոկատայինների հրամանատարի և Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականը:

Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիաները, ակնհայտ է, թուլացնում են պատերազմական վիճակում գտնվող Արցախը։ Բայց Ղարաբաղը թուլացնելով՝ թուլացնում են նաև ՀՀ-ն։ 

Միջադեպն անմիջապես ստացավ քաղաքական երանգավորում՝ վերածվելով քաղաքական պահանջների՝ քաղաքական տեքստերի ու հրաժարականների պահանջների, Արցախի իշխանությանն ուղղված ուլտիմատումների առիթի։ Ընդ որում, հանրային ընկալումների, քարոզչական՝ ուղղորդվող կամ ոչ, մակարդակում Ստեփանակերտում տեղի ունեցողը ներկայացվում է որպես Հայաստանից, հայկական հեղափոխությունից ոգեշնչվածության դրսևորում։ 

Ովքե՞ր են կանգնած այդ շաժման հետևում. միա՞յն ներսի ուժեր են, արդյոք արտաքին ուժերի շարքում կա՞ն հայաստանածին կենտրոններ, արդյոք այդ ազդեցությունների համախմբում կա՞ արտաքին, աշխարհաքաղաքական հետք։ Մնում է ենթադրություններ անել, թե ո՞վ կամ ովքե՞ր կարող են կանգնած լինել արհեստական կենցաղային միջադեպը քաղաքականացրած շարժման հետևում, որը դրսևորվում է Ստեփանակերտում։

Արտաքին խաղացողներից ո՞ւմ է ամենաշատը ձեռնտու անկայունությունն Արցախում։ Վերջին տարիներին տարածաշրջանով հետաքրքրվողի մոտ առաջինը գալիս է Ռուսաստանի անունը, որն իր բյուջետային ճեղքերը լրացնում է նաև Ադրբեջանին մատակարարվող զենքի վաճառքով:

Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայումս ՌԴ դիրքերն իրականում տարածաշրջնում որոշակի փոփոխվել են, և սա իր հերթին ռիսկային է դարձնում հետագա աշխարհաքաղաքական և ռազմական զարգացումները. անհասկանալի է, թե ինչ ընթացք կունենա բանակցային գործընթացը: Չնայած այս ամենին բավականին նուրբ ձևով նշմարվում է նաև Արևմուտքի «քողի» ծայրը, որի մասին, չգիտես ինչու, գուցե գիտակցաբար լռում են: 

Միաժամանակ նշեմ, որ Արցախում սկիզբ առած բողոքի գործողություններն անմիջապես կապ չունեն վերոնշյալ միջադեպի հետ, այն օգտագործվում է զուտ որպես առիթ: Արցախյան զարգացումներին պետք չէ նայել մատների արանքով և առաջիկա քայլերով հստակություն և հանգստություն մտցնել «տաքացող» հրապարակին:

Հ.գ. Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունը պետք է թույլ չտան 2016 թվականի ապրիլի կրկնություն։ Իսկ նման վտանգը առավել քան մոտ է Ստեփանակերտին։

Արմեն Հովասափյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ