28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չէին կարող հետևանք չունենալ Արցախի վրա. Արթուր Եղիազարյան

«Չի կարելի ասել, որ Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղորդված էին այստեղից, քանի որ, ամբողջ գործընթացին հետևելով, երևում էր, որ տեղային բնույթի շարժում էր, որն ուղղակի կրում էր այստեղի փոփոխությունների շունչը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:

Եղիազարյանի կարծիքով Արցախում տեղի ունեցածը ծագել էր, կարելի է ասել, կենցաղային հողի վրա,  բայց շատ կարճ ժամանակում վերածվել է բողոքի շարժման: Փորձագետի կարծիքով կռվի հիմնական շարժառիթը այն էր, որ ԱԱԾ աշխատողները փորձել են օգտագործել պաշտոնական դիրքը, ինչն էլ բողոքի ալիք է բարձրացրել Արցախում. «Դրան հետևեց միտինգավորների պահանջը, որպեսզի հեռացվեն ԱԱԾ պետի տեղակալը և ոստիկանապետը, բայց բողոքի մեջ ժողովուրդը սկսեց արտահայտել  Արցախում արդարության հաստատման խնդիրները ևս: Սա բնական է, քանի որ բացառվում էր, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն իրենց ազդեցությունը չունենային Արցախում: Մարդիկ տեսնում են՝ ինչպես այստեղ հաջողվեց որոշակի իշխանափոխություն, և նույն խնդիրները բարձրացվեցին այնտեղ»,- ասաց Եղիազարյանը:

Նրա գնահատմամբ՝ Արցախում իրավիճակը մի փոքր տարբեր էր հայաստանյան իրականությունից, քանի որ այնտեղ խնդիր չէր դրվել ամբողջական իշխանափոխության:

Ըստ փորձագետի՝ ուշագրավ էր այն հանգամանքը, որ Արցախում ցույցերի ժամանակ բանակի հետ կապված խնդիր չի բարձրացվել, ինչը շատ կարևոր է: Այսինքն,  նրա կարծիքով, այս դժգոհությունը ոչ մի առիթ չունի բանակի հետ, և Արցախի ԶՈՒ-ն ոչ մի քայլ չի արել` միջամտելու, այլ իր իրավասությունների շրջանակում ծառայություններ է իրականացրել պաշտպանական դիրքերում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ