27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իսկական հերոսներին տրորեք, հեռացրեք, նեղացրեք, բա հո ձեր բոլշևիկ պապերից ուրիշ բան չէիք ժառանգելու, Նժդեհի, Դրոյի, Անդրանիկի հրաժարականը ու կախաղանը պահանջող

Նոր համացանցում տեսա տարածում են Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի մասին Խանումյանի «բացատրությունը»` շատ թռուցիկ նշվել էր, որ տուժել է նաև անվտանգության ծառայության կապիտան, դե դա հենց էնպես էլի ձեռի հետ, այսինքն որ ծեծել են սկզբից անվտանգության ծառայության կապիտանին դա նենց էլի թռուցիկ, «տուժել է»-ով սահմանափակվենք…  հետո նշվում են պահանջներ նույն ծառայության հատուկ ջոկատայինների հրամանատարների հեռացման պահանջով և խախտելով նույն անվտանգության բոլոր կանոնները նշում են նրանց անունները, դե որ նշել եք հիմա ասեմ իմացեք:

Հիշում ե՞ք, որ հպարտանում էիք ուղղաթիռի օդաչուներին դուրս բերելու աննախադեպ հաջող ու գերազանց գործողության մասնակիցներով, հիշում ե՞ք որ հպարտանում և ցնծում էիք մեր պետական սահմանների այս կամ այն պատժիչ, կանխարգելիչ, հակառակորդի դիպուկահարների վնասազերծման, մեր զինվորների վրա կրակած բազաների ոչնչացման և այլ օպերացիաներով…

Այ էդ ամեն ինչի «պատասխանատուների» հրաժարականն են պահանջում: Կարծում եմ գոհ եք որ վերջին երկու տարում հակառակորդին չի հաջողվում ոչ մի դիվերսիոն ներթափանցման փորձ անել, որ հազարավոր մեր դիրքապահ երեխաներն ու սպաները անհամեմատելի ավելի ապահով պայմաններում են ծառայում, որ հակառակորդի ողջ տարածքը հիմա գիշեր և ցերեկ հսկվում է մինչև 10 կմ խորությամբ և շատ տեղերում ավելի, որ հակառակորդը այլևս բացի հեռահար դիպուկահարի կրակոցով այլևս միջոց չունի մոտենալու և վնասելու մեր երեխեքին, որ այսօր մեր դիրքերը ժամանակակից տեխնիկական միջոցների հագեցած լինելու արդյունքում մեր զինվոր տղերքը ստիպված չեն իրենց կյանքը վտանգելու և ֆիզիկական դիտարկումներ անելու

: Այ այդ ամենի անմիջապես «մեղավորների» մասնակիցների, տեղադրողներին և կազմակերպիչներին, ովքեր մոռանալով որ իրենց գործը բանակը չի, որ իրենց գործը հրաման տալն է, անձամբ իրենք գնում են և անձամբ իրենք ամենավտանգավոր կետերում հարյուրավոր անգամ վտամնգելով իրենց կյանքը տեղադրում անվտնագության համակարգերը դիպուկահարների կրակոցների, հրետանու աշխատանքի և այլ սպառնալիքների տակ: Հիշում ե՞ք որ ասում էի իրական հերոսները ապրում են և այդպես էլ մնում անհայտ, իսկ կամերաների առաջ հաճախ երևացող, սիրուն ֆոտոներ անողներին « այդ թվում նաև ինձ » հերոսացնում եք:

Այ իսկական, և ամենաիրական հերոսների հրաժարականն եք պահանջում, մինչև հիմա լռել եմ քանի որ իրավունք չունեի բարձրաձայնել իրական հերոսների անունները, հուսով որ իմ վավերագրությունները հետագայում ցույց կտան ովքեր են եղել մեր սահմանների մեր երեխաների մեր ազգի, մեր Հայրենիքի իրական պաշտպանները բառի բուն իմաստով: Առիթ էր պետք, որպեսզի հայտնվեն «նոր հերոսներ» որոնցից շատերը սահմանին ամենամոտը համացանցով են գնացել: Վավերագրված ունեմ հարյույրավոր իսկական հերոսություններ ձեր հրաժարական պահանջած սպաների անմիջական մասնակցության, մեր զինվորների մայրերը պետք է խոնարհվեն նման սպաների կատարած անձնազոհության դրսևորումների համար, ինձ մի հավատացեք, հարցրեք այսօր սահմանին կանգնած բոլոր դիրքապահներին, ովքեր չունեն աթոռատենչ շեղվածություն:

Այսօր հերոսներ են կարգին հաղորդման մեջ մարմնավորված հերոսները, կիսաբաց լուսամուտներն ու սելֆիամոլ զենքով ծառերի տակ նկարված «ռեմբոները» կամ սերիալում հզոր տղա խաղացած դերասանները, իսկ իրական հերոսներին տրորեք, հեռացրեք, նեղացրեք, բա հո ձեր բոլշևիկ պապերից ուրիշ բան չէիք ժառանգելու, Նժդեհի, Դրոյի, Անդրանիկի հրաժարականը ու կախաղանը պահանջող: էսօր փողոց փակեք 72 թվականին դպրոցում ձեզ ճնշած դասընկերոջ հրաժարականը պահանջելով… Պահանջեք բայց հետո չմեղադրեք, որ ձեզ անտեր թողեցին ու եկան սրբեցին տարան թուրքերը…

Արշակ Զաքարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ