15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Եկեղեցի Անապատ ( «Մանդուռ»)

Արձանագրություններով հարուստ այս եկեղեցին նորահայտ է, հայտնաբերվել է 2018 թվականին։ Եկեղեցին գտնվում է Թարթառ գետի աջ ափին, մի այնպիսի վայրում, երբ գետը երեք կողմերից ողողում է արտաքուստ թերակղզու տպավորություն թողնող ոչ մեծ տարածք զբաղեցնող (ընդամենը 200 X 220մ չափերի) բարձրավանդակը, որի հարթ տարածքի վրա տեղակայված է այդ խիստ ուշագրավ հոգևոր կենտրոնը: Այն հեռու է Սարսանգի […]

Եղիշե առաքյալի վանք. Արցախ, Մարտակերտի շրջան

Վանական համալիր «Եղիշե առաքյալի վանք». Արցախ, Մարտակերտի շրջան, գյուղ Մատաղիս, 12-13րդ դարեր: Սբ. Եղիշե Առաքյալի վանքը հայկական ամենահին վանքերից է: Գտնվում է ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտակայքում, Մռավ լեռան լանջին: Նախապես այստեղ գտնվում էր հեթանոսական սրբավայր, որը կոչվում էր Ներսմիհրի ուխտ: Քրիստոնեության ընդունումից հետո սրբավայրը դարձավ քրիստոնեական և կոչվեց Ջրվշտիկ` վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ […]

Խաչքար <<Քարագլուխ>>

Քարագլուխ գյուղի բռնազավթումից առաջ ուսումնասիրման որոշակի աշխատանքներ են կատարել գյուղի տարածքում և հայտնաբերել մի հին գերեզմանոց, որը թվագրվում էր 11-17-րդ դարեր, և որը գրանցված չէր պետական ցուցակներում։ Գերեզմանոցում առկա տապանաքարերի մի մասը խաչքարեր էին, որոնցից մեկը ստորև ներկայացնում ենք։ Խաչքարը տեղահանված էր, աչքի էր ընկնում բավականին մեծ չափերով(170×50×20սմ): Կերտված է կրաքարից, արտաքուստ՝ բաց դարչնագույն, մոխրագույն […]

Վանք գյուղի խաչքարը

Այս խաչքարը գտնվում է պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի Հադրութի շրջանի Վանք գյուղում։ Խաչքարի ճակատագիրն այսօր անհայտ է։ Գտնվում է Արաքս գետից 25 կմ հյուսիս` Արքասի ավազանին պատկանող Վարանդա գետի` հարավից խառնվող սեզոնային վտակի աջակողմյան լանջին։ Խաչքարի հորինվածքը երիզված է լայն հյուսվածազարդ շրջանակով, որի կենտրոնական խաչի թևերն ավարտվում են անվարժ հյուսված կլորավուն […]

Որևէ մեկդ երբևէ լսել եք, որ Ալիևն ընդունի, կամ գոնե հիշատակի, որ ՀՀ տարածքը 29,800 քառ․ կմ է

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Հ1-ի եթերում Արմեն Գրիգորյանն ասում է Ալմա Աթայի հռչակագիրը նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29,800 քառ կմ տարածքը։ Ադրբեջանական զորքերի Ջերմուկում, Վարդենիսում, Սյունիքում գտնվելը փաստում է, որ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ 29,800 քառ կմ տարածքը։ Հենց այսպես՝ […]

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների հերթական փաթեթը. Փաստ

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների հերթական փաթեթը հունվարի սկզբին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Երևանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է նկատել։ Խոսելով Բաքվից ստացած վերջին նախագծի վերաբերյալ, որին հայկական կողմն արդեն պատասխանել է, Արմեն Գրիգորյանը մանրամասներ չի հայտնել, ինչպես և չեն հայտնում որևէ մանրամասն ցանկացած այլ դեպքում։ Առաջարկությունների փաթեթների փոխանակումն արդեն […]

Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկել է, պատճենն ուղարկել Փաշինյանին. Հրապարակ

Չնայած Նիկոլ Փաշինյանի եւ իշխող վարչակարգի այլ ներկայացուցիչների սպառնալիքներին՝ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, մեր տեղեկություններով, Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, որի մասին հաշված թվով մարդիկ գիտեն։ Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թերեւս փորձելով կանխել հետագա շահարկումները ՔՊ-ականների կողմից։ Հիշեցնենք․ անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի […]

Հին Թաղասեռի կամուրջը

Պատմական ակնարկ Հին Թաղասեռ կամուրջը գտնվում է Հադրութի շրջանում: Այն ընկած է Պարզագետի աջ ու ձախ կողմերում և բավականին մեծ տարածություն է զբաղեցնում։ Այս կամուրջը կապում էր գյուղի երկու հատվածները, այստեղով էր անցնում Դիզակի մելիքանիստ Տողի ու շրջակա գյուղերի և մելիքության հարավային՝ ընդհուպ մինչև Արաքս գետն ընկած բնակավայրերին կապող ճանապարհներից մեկը: Կամուրջի շինարարական արձանագրությունը փաստում […]

Հռոմի պապը հրատապ է համարել արցախահայության՝ օրինական ու անվտանգ տունդարձի հարցը

Հռոմի Ֆրանչիսկոս պապը հունվարի 8-ին ավանդույթի համաձայն Սուրբ աթոռում ընդունել է հավատարմագրված դեսպաններին և դիվանագետներին: Հռոմի Պապն անդրադարձել է հակամարտող պետություններին՝ անիմաստ սպանդ անվանելով պատերազմը։ Նորին Սրբությունը մտահոգություն է հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված իրավիճակի համար։ Պապը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել։ Նա ևս մեկ անգամ խաղաղության կոչ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի