24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հին Թաղասեռի կամուրջը

Պատմական ակնարկ

Հին Թաղասեռ կամուրջը գտնվում է Հադրութի շրջանում:

Այն ընկած է Պարզագետի աջ ու ձախ կողմերում և բավականին մեծ տարածություն է զբաղեցնում։

Այս կամուրջը կապում էր գյուղի երկու հատվածները, այստեղով էր անցնում Դիզակի մելիքանիստ Տողի ու շրջակա գյուղերի և մելիքության հարավային՝ ընդհուպ մինչև Արաքս գետն ընկած բնակավայրերին կապող ճանապարհներից մեկը:

Կամուրջի շինարարական արձանագրությունը փաստում է, որ կամուրջն առնչվում է դիզակյան հռչակավոր մելիքական տոհմի գործունեության հետ:

Ըստ կամրջի հոսքընթաց ճակատի ձախակողմյան խելին ագուցված շինարարական արձանագրության կառուցվել է 1763 թվականին։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Միաթռիչք թաղակապ կամուրջ է, կառուցված է կոպտատաշ քարից, կամարները սրբատաշ են։

Երկարությունը 7,6 մետր է, լայնությունը՝ 3 մետր, բարձրությունը՝ 3 մետր, թռիչքի երկարությունը՝ 3,68 մետր։

Կամրջի հոսքընթաց ձախակողմյան խելի ճակատին ագուցված սրբատաշ զույգ քարերի վրա պահպանվել է հնգատող շինարարական արձանագրությունը.

«Յիշատակ է գամուրճս այս պարոն Եկանի որդի Պաղտասարի կողագից Փերուն: Թվին :ՌՄԺԲ: (1763 թ.) ուն:

Մի բերան Աստուած ողորմի ասեք»:

Պատերազմից առաջ կամուրջը գտնվում էր բավարար վիճակում և օգտագործվում էր մինչև 2020 թվականը։

Հետպատերազմյան վիճակի մասին տեղեկությունները բացակայում են։

Կամրջի հարդարանքն անչափ զուսպ է։

Կամուրջը Թաղասեռի ուշ միջնադարյան հուշարձաններից միակն է, որ ունի պահպանված արձանագրություն։

Արձանագրության մեջ Դիզակի մելիքական տան հիշատակությունը փաստում է նրա կարևոր նշանակությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ