25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների հերթական փաթեթը. Փաստ

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների հերթական փաթեթը հունվարի սկզբին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Երևանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է նկատել։

Խոսելով Բաքվից ստացած վերջին նախագծի վերաբերյալ, որին հայկական կողմն արդեն պատասխանել է, Արմեն Գրիգորյանը մանրամասներ չի հայտնել, ինչպես և չեն հայտնում որևէ մանրամասն ցանկացած այլ դեպքում։ Առաջարկությունների փաթեթների փոխանակումն արդեն 8-րդ անգամն է տեղի ունենում, բայց հայկական կողմն ընդհանրապես որևէ մանրամասն չի հայտնում, ընդամենը բավարարվում է հավաստիացումներով, թե իբր խաղաղության պայմանագիրը լինելու է ի շահ Հայաստանի Հանրապետության, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է կոշտացնել իր հռետորաբանությունը՝ պահանջելով Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրել առանց մաքսային և սահմանային վերահսկողության։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Երևանը նման պարտավորություն ստանձնել է 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Պաշտոնական Երևանը բազմիցս նշել է, որ որևէ միջանցքային տրամաբանություն, որևէ հայտարարության մեջ չկա, իսկ հաղորդակցությունների բացումը պետք է իրակնացվի բացառապես Հայաստանի իրավազորության սահմաններում և դա կարմիր գիծ է։
Փաշինյանական իշխանությունը բազմաթիվ կարմիր գծեր է հատել և որևէ մեկը կասկած չունի, որ այս անգամ ևս իշխանությունը պահելու նպատակով գործող վարչախումբը չի վարանի հերթական կարմիր գիծը խախտելու, ուստի և գործող վարչախմբի բոլոր հավաստիացումները կեղծ են և մտացածին։ Իրականում Ադրբեջանը հրաշալի հասկանում է, որ կարող է շատ ավելին պոկել, քան պոկել է մինչ այժմ և շարունակում է հետևողականորեն ջրել Փաշինյանի հռչակած խաղաղության դարաշրջանը։ Հայաստանի գործող իշխանությունների վարքն էլ ընդամենը մեկ պատճառաբանություն ունի՝ ամեն գնով պահպանել իշխանությունը։

Անահիտ Սարատիկյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ