15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ուղերձը միջազգային հանրությանը

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ: Ուղերձի հասցեատերերն են՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, Եվրոպայի Խորհուրդը (Գլխավոր քարտուղարը, […]

Հայերը Ղարաբաղ վերադառնալու համար պետք է պահպանեն որոշակի կանոններ. Ալիեւ

Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո: Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի […]

Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն

Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Հայտարարությունում խորհրդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժողովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստեղծված անմարդկային պայմանների առնչությամբ,որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջանցքի շրջափակմամբ և Լեռնային […]

Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցու. ովքեր են վերադառնում

Հայաստանին արդեն իսկ հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին բռնազավթված Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում՝ սահմանին: Նման տեղեկատվություն են տարածում ադրբեջանական լրատվամիջոցները: Ցուցակում ընդգրկված չեն Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատրյանը, Ալյոշա Խոսրովյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն […]

Ինչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին․ հատված ցուցմունքից. Հրապարակ

«Մենք գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է, եւ հրապարակել էինք նրա ցուցմունքից մի դրվագ, որտեղ Բաբայանն ասում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով […]

Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի ընդունմանը: Ալիեւը բացում է փակագծերը

Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը. այս մասին, haqqin.az-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Նրանք կարող են դրանք հիմք ընդունել: Եթե հայկական կողմը դա աներ մի քանի տարի առաջ, «հակաահաբեկչական գործողության» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակում Արցախի Հանրապետության վրա) կարիք չէր լինի: Սա պատմություն է, և ցույց է տալիս, […]

Հայաստանն ու Արցախը մուսուլմանական աշխարհի սրտում դարպաս են. Տեր-Գրիգորյանց

2018 թ-ին իշխանության եկած ուժը ոչնչացրեց բանակի մարտունակությունը, իսկ երբ պատերազմը սկսվեց, սկսեցին կամավորներ կանչել, ո՞վ է նման բան տեսել։ Իմ ստեղծածի կեսը ոչնչացվել է մինչ 44-օրյա պատերազմը, մնացածը հեռացվել է. հարց է առաջանում` ինչո՞ւ: Այս մասին MediaHub-ի հետ հարցազրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: – Ինչպե՞ս […]

Ուշագրավ մանրամասներ: Փաշինյանը Էրդողանի հետ խոսել է՝ վախենալով, թե՛ ԱԱԾ-ից, թե՛ այլ հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվելու հնարավորությունից

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանն Արցախի ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա։ Ադրբեջանցի նախարարը նաև նշել է, որ «հայկական կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին Հայաստանի կողմից իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքներից […]

Շոկ. Հայաստանը տեղեկացվել է Արցախի դեմ Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիայի մասին

Հայաստանը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված «հակաահաբեկչական միջոցառումների» (Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիա Արցախի դեմ-Խմբ.) մասին, որոնք ձեռնարկվել են «Ադրբեջանի տարածքից» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի կողմից իր զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին. այս մասին Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա ընդգծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի