23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի ընդունմանը: Ալիեւը բացում է փակագծերը

Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը. այս մասին, haqqin.az-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նրանք կարող են դրանք հիմք ընդունել: Եթե հայկական կողմը դա աներ մի քանի տարի առաջ, «հակաահաբեկչական գործողության» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակում Արցախի Հանրապետության վրա) կարիք չէր լինի: Սա պատմություն է, և ցույց է տալիս, որ Ադրբեջանը և ոչ թե Հայաստանն է խրախուսել է խաղաղությունը»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ Բաքվին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի:

«Ադրբեջանին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի: Որովհետև մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, գիտենք նաև, որ Հայաստանն ունի բազմաթիվ «խորհրդականներ» եվրոպական որոշ մայրաքաղաքներում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:՚

Ալիևն անդրադարձել է նաև ապօրինաբար ձերբակալված և Բաքու տեղափոխված արցախցի նախկին ղեկավարներին:

«Լաչին վերադարձած բնակիչների հետ հանդիպմանը ես նշեցի, որ այս հարցին նորմալ լուծում կա։ Ես այն ժամանակ ասացի, որ եթե «անջատողական» (չակերտները՝ Tert.am) առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր «անջատողականների» (չակերտները՝ Tert.am) առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական համակարգի վերջնական վճռին։

Բայց, ցավոք, այն մարդիկ, որոնք «յուրովի մենաշնորհել էին» (չակերտները՝ Tert.am) իշխանությունն այնտեղ, թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա։ Բացի այդ, սեպտեմբերին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որը մեզ համար նշանակում էր անցնել կարմիր գիծը։ Նախ՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ասածին և ստորագրածին։ Որովհետև անցած հոկտեմբերին Հայաստանը և նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սրանից և նույն ոգով բազմաթիվ հայտարարություններից հետո «անջատականներին» (չակերտները՝ Tert.am) շնորհավորական նամակ ուղարկելը մեզ համար դարձավ միանգամայն անընդունելի և խիստ հակասական գործողություն»,- նշել է Ալիևը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ