23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայերը Ղարաբաղ վերադառնալու համար պետք է պահպանեն որոշակի կանոններ. Ալիեւ

Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո: Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի կանոններ: Այս մասին ես խոսել եմ դեռ ամիսներ առաջ: Նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, թե հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ ապրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

«Նման հանրապետություն գոյություն չունի»,- շեշտել է Ալիևը: Ալիեւը նաեւ ասել է, որ ադրբեջանական կողմը կգնահատի Հայաստանի վերջին առաջարկությունները եւ կմեկնաբանի դրանք։

«Մենք միաժամանակ աշխատանքային մակարդակով շփումներ ենք ապահպանում տարբեր պաշտոնյաների հետ տարբեր խողովակներով։ Ես կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, դա շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը թե՛ այսօր, թե՛ ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը եւ լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային հավակնությունից»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ